Պուտինը շնորհավորել է Քոչարյանին ծննդյան օրվա կապակցությամբ
Այսօր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ:
- Հեռախոսազրույցի ընթացքում Վլադիմիր Պուտինը ջերմորեն շնորհավորել է Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին, - հաղորդում է ՌԴ նախագահի մամուլի ծառայությունը:
Հեռախոսազրույցից այլ մանրամասներ չեն հաղորդվում:
Այսօր՝ օգոստոսի 31-ին Ռոբերտ Քոչարյանը դարձավ 64 տարեկան:
Zham.am