Ռուսաստանը չի արտահանձնի ՀՀ ՊՆ նախկին նախարար Միքայել Հարությունյանին
Մոսկվան պաշտոնական դիմում է ստացել Երևանից արտահանձնել ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին, որը միջպետական հետախուզման մեջ է գտնվում 2008 թվականի Մարտի մեկի դեպքերի վերաբերյալ հարուցված քրեական գործի շրջանակներում:
- Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին արտահանձնելու մասին դիմումը, որը գտնվում է միջազգային հետախուզման մեջ, ստացվել է ՌԴ իրավապահ մարմինների կողմից, և այժմ գտնվում է ուսումնասիրության փուլում, - հայտնում է Interfax-ը:
Ինչպես նշվում է, նախնական որոշման համաձայն Միքայել Հարությունյանը չի արտահանձնվելու, քանի որ նա 2002 թվականից հանդիսանում է ՌԴ քաղաքացի, իսկ ՌԴ Սահմանադրությունը արգելում է իր քաղաքացիների արտահանձնումը այլ երկրների, այդ թվում քրեական պատասխանատվության ենթարկելու համար:
Zham.am

