Ճապոնիայի արտագործնախարարը ժամանում է Հայաստան
Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հրավերով՝ սեպտեմբերի 2-ից 4-ը պաշտոնական այցով Հայաստան կժամանի Ճապոնիայի արտաքին գործերի նախարար Տարո Կանոն։
Ըստ հաղորդագրության, Ճապոնիայի արտաքին գործերի նախարարին կընդունեն Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը և վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Սեպտեմբերի 3-ին նախատեսված են Զոհրաբ Մնացականյանի և Տարո Կանոյի բանակցությունները, որոնց արդյունքներով նախարարները հանդես կգան մամուլի համար հայտարարություններով։
Ճապոնիայի ԱԳ նախարարը կայցելի նաև Հայոց ցեղասպանության զոհերի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։