Մահացել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Իոսիֆ Կոբզոնը
Կյանքի 81-րդ տարում վախճանվել Է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, ՌԴ Պետդումայի մշակույթի կոմիտեի առաջին փոխնախագահ Իոսիֆ Կոբզոնը:
- Կյանքից հեռացավ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Իոսիֆ Կոբզոնը, նա 80 տարեկա էր, - հաղորդում են ռուսաստանյան լրատվամիջոցները:
Կոբզոնը հոսպիտալացվել էր հուլիսի 20-ին ծանր վիճակում: Երգչի առողջական խնդիրների մասին հայտնի էր դարձել 2005 թվականին, երբ նրա մոտ հայտնաբերվել էր օնկոլոգիական հիվանդություն: Դրանից հետո Կոբզոնը մի քանի վիրահատություն և քիմիաթերամիա է տարել:
Հանդիսանում էր Մեսրոպ Մաշտոցի շքանշանակիր:
2017 թվականի սեպտեմբերի 23-ին Իոսիֆ Կոբզոնը պարգևատրվել է Հայաստանի Պատվո շքանշանով:
Zham.am

