Դժվար էր նրան ձեռք մեկնել առանց խոնարհվելու... Ամեն կերպ փորձում էի դրանից էլ խուսափել..
13 տարի առաջ Եգիպտոսի նախագահ Հ.Մուբարաքին հանձնեցի հավատարմագրերս... Արարողությունը կազմակերպվել էր այնպես, որ միանգամից երկու տասնյակ օտարերկրյա դեսպաններ պետք է հանձնեին հավատարմագրեր, քանի որ, ԵԱՀ նախագահի վատառողջ լինելու պատճառով, գոյացել էր երկիր ժամանած նոր դեսպանների մի չտեսնված երկար հերթ, որոնք ամիսներ շարունակ սպասում էին այդ կարևոր արարողությանը... Պատահեց այնպես, որ ես առաջինն էի /հաշվի առնելով Եգիպտոս ժամանման իմ ժամկետը/ և չնայած եգիպտական արարողակարգի շարունակ պնդումներին ու խնդրանքին, որ առանձնազրույց նախատեսված չէ և պետք է միայն կարճ, բարձրաձայն ներկայացնել երկիրը ու հանձնել հավատարմագրերը Հ.Մուբարաքին, ես, այնուամենայնիվ, նախապես պատրաստված ելույթով ներքաշեցի ԵԱՀ նախագահին զրույցի մեջ: Մեկ էլ հիշում եմ, որ դեսպանի կանգնելու համար նախատեսված գորգը դրված էր ԵԱՀ նախագահից այնպիսի հեռավորության վրա, որ դժվար էր նրան ձեռք մեկնել առանց խոնարհվելու... Ամեն կերպ փորձում էի դրանից էլ խուսափել..
ՀՀ դեսպան Ռուբեն Կարապետյանի ֆեյսբուքյան էջից


