Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Ավինյանի ու ՔՊ-ի «նվերը» մարզերի ուսանողներին … Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը
Ալիևն ու Էրդողանը Շուշիում մեսիջ ուղարկեցին բոլոր «թշնամիներին», որ իրենց դաշինքն ամուր է Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար Ինչպիսի՜ անակնկալ, սենսացիա՜... ՔՊ-ական Վլադիրմիր Վարդանյանը ՍԴ նախագահ է ընտրվել Պատերազմ Արցախում
Արտակ Զաքարյան. Ադրբեջանի հետ կնքվելիք ցանկացած փաստաթուղթ ունենալու է «նոյեմբերի 9-ի հայտարարության» ճակատագիրը Այս գիշեր ջերմաստիճանը կտրուկ կնվազի ՌԴ ԱԳՆ-ն խորհուրդ է տալիս Հայաստանին հանրաքվե անցկացնել նախքան ԵՄ-ին անդամակցության հայտ ներկայացնելը Վաղ առավոտից մահվան ելքով երկու վրաերթ Երևանում և Արագածոտնի մարզում Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում․ Բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-, կան վիրավորներ Ալիևն ու Էրդողանը Շուշիում մեսիջ ուղարկեցին բոլոր «թշնամիներին», որ իրենց դաշինքն ամուր է Կրկին ձախողել են. 650 մլն դոլարի կապիտալ ծախս մնացել է թղթի վրա Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Եկեղեցու դեմ հանդես եկող իշխանությունները փորձում են մեկուսացնել Կաթողիկոսին․ Եզրաս արքեպիսկոպոս Երևանում սկսում ենք իրազեկման արշավները. Նարեկ Կարապետյան Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան Առատ ձյան պատճառով Գորայքից մինչև Մեղրի և հակառակ ուղղությամբ հատվածը փակ է կցորդիչով բեռնատարների համար Ավինյանի ու ՔՊ-ի «նվերը» մարզերի ուսանողներին … Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Հանրայինի անաչառության բացակայությունը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ Կրակովի կենտրոնում կրшկngներ են հնչել, կան զnhեր և վիրավորներ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Փաշինյանը «աննախադեպ գործ» արեց՝ պոտենցիալ կnկnրդ կրծnղներս իրար ենք միացել. Լևոն Զուրաբյան ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ «Մայր Հայաստան» շարժման և կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանության խորհրդական Աարոն Քոյի հետ Արցախի իշխանությունները ողջունում են համազգային միավորման նախաձեռնությունը․ Իսկանդարյան Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները Աբու Դաբիում տեղի կունենան նոյեմբերի 10-ին․ Պուտին Երիտասարդ կինը քավորի ու քավոր կնոջ կողմից բռնnւթյшն ենթարկվելուց հետո հայտնվել է հիվանդանոցում Ինչո՞ւ է նոր Սահմանադրության գաղափարը Ադրբեջանին պետք

«Լիդիան Արմենիա»-ի աշխատակիցները դիմել են Մարդու իրավունքների պաշտպանին

«Լիդիան Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության աշխատակիցների նամակը՝ ուղղված Մարդու իրավունքների պաշտպանին:

Հարգելի´պարոն Թաթոյան,

Մենք՝ ներքոստորագրյալներս, հանդիսանում ենք «Լիդիան Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության /այսուհետ նաև՝ Ընկերություն/ աշխատակիցները:

Հայտնում ենք Ձեզ, որ ս.թ. հունիսի 22-ից մինչ օրս մի խումբ անձանց կողմից կազմակերպված անօրինական գործողությունների հետևանքով Ամուլսարի ոսկու հանքավայր տանող բոլոր ճանապարհները փակ են, ինչի հետևանքով մենք չենք կարողանում կատարել աշխատանքային պայմանագրերով ստանձնած պարտավորությունները, գտնվում ենք պարապուրդում, որոշ անձանց հետ արդեն իսկ խզվել են աշխատանքային պայմանագրերը՝ պայմանավորված հանքը փակելու հետևանքով այն շահագործելու անհնարինությամբ, տևական ժամանակ աշխատավարձ չենք ստանում, մի մասն էլ երկու երրորդի չափով է ստանում, ըստ էության մենք զրկվել ենք ապրուստը վաստակելու մեր իրավունքից:

Նշված խնդիրը բազմիցս բարձրաձայնվել է ինչպես մեր՝ Ընկերության աշխատակիցների, այնպես էլ Ընկերության ղեկավար անձանց կողմից: Դիմել ենք ՀՀ ոստիկանություն, Վայոց Ձորի մարզային վարչություն /այսուհետ՝ նաև Ոստիկանություն/, որպեսզի միջոցներ ձեռնարկեն նշված անօրինական գործողությունները դադարեցնելու ուղությամբ, մինչդեռ Ոստիկանությունը որևէ միջոց չի ձեռնարկել: Ավելին՝ Ընկերությունը դեռևս սույն թվականի հուլիսի 26-ին քրեական գործ հարուցելու վերաբերյալ հաղորդում է ներկայացրել Ոստիակնություն, սակայն մինչ օրս Ոստիկանությունը որևէ գործողություն չի իրականացրել, մինչդեռ պարտավոր էր հանցագործության մասին հաղորդումը քննարկեր և լուծեր անհապաղ և կա´մ քրեական գործ հարուցելու մասին, կա´մ քրեական գործ հարուցելը մերժելու մասին կա´մ հաղորդումն ըստ ենթակայության հանձնելու մասին որոշում կայացներ:

Բացի այդ սույնով տեղեկացնում ենք, որ օգոստոսի 27-ին Ընկերության ընկերության գրեթե բոլոր աշխատակիցները (այդ թվում կին մասնագետները և օտարերկրյա անձիք), որոնք գտնվել են Ամուլսար հանքի տարածք մուտք գործելու հատվածում, ապօրինաբար այդ ճանապարհները փակած մի խումբ հանցագործ անձանց կողմից ծեծի են ենթարկվել, որի արդյունքում ներկայումս մի քանի անձ տարբեր ծանր և թեթև մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Հարձակում գործած անձիք եղել են զինված, թմրանյութերի և ալկոհոլի ազդեցության տակ: Այս ամենը կատարվել է Ջերմուկի, Վայքի և Եղեգնաձորի ոստիկանության բարձրաստիճան պաշտոնատար անձանց ներկայությամբ, ովքեր ցուցաբերել են անգործություն:

«Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի /այսուհետ նաև՝ Օրենք/ 2-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ կետերի համաձայն՝ Ոստիկանության խնդիրներն են օրենքին համապատասխան ապահովել հասարակական կարգի պահպանությունը և հասարակական անվտանգությունը և սեփականության բոլոր ձևերի հավասար պաշտպանությունը:

Օրենքի 10-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ Ոստիկանությունը օրենքով սահմանված կարգով և դեպքերում պարտավոր է`

1.պաշտպանել մարդու կյանքը, առողջությունը, պատիվը, արժանապատվությունը, իրավունքները, ազատություններն ու օրինական շահերը հանցավոր և այլ ոտնձգություններից.

Վերոգրյալ իրավանորմերի վերլուծությունից հետևում է, որ Ոստիկանության խնդիրներից է նաև հասարակական կարգի պահպանությունը և հասարակական անվտանգությունը և սեփականության բոլոր ձևերի հավասար պաշտպանությունը, որը լուծելու համար Օրենսդիրը Ոստիկանությանը վերապահել է մի շարք պարտականություններ և իրավունքներ:

ՄԻԵԿ կից Թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի 1-ին պարբերության համաձայն՝ յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ իրավասու է անարգել օգտվելու իր գույքից: Ոչ ոքի չի կարելի զրկել նրա գույքից, բացառությամբ ի շահ հանրության և այն պայմաններով, որոնք նախատեսված են օրենքով ու միջազգային իրավունքի ընդհանուր սկզբունքներով:

ՀՀ Սահմանադրության 10-րդ հոդվածի համաձայն՝ ՀՀ-ում ճանաչվում և հավասարապես պաշտպանվում են սեփականության բոլոր ձևերը: ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն՝ ոչ ոք չի կարող զրկվել սեփականությունից, բացառությամբ դատական կարգով` օրենքով սահմանված դեպքերի:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատական պրակտիկայի ուսումնասիրության արդյունքում նաև առանձնացվել է սեփականության հետևյալ տեսակները՝ կենսաթոշակի նկատմամբ, աշխատավարձի նկատմամբ, որոշակի մասնագիտությամբ գործունեություն իրականացնելու իրավունքները և այլն /MALIK v. THE UNITED KINGDOM 2012, Wessels-Begervoet v The Netherlands 1986/:

Վերը շարադրված փաստական հանգամանքները համադրելով վերը շարադրված իրավանորմերի հետ՝ ստացվում է հետևյալ իրավիճակը. Ոստիկանության ոչ իրավաչափ անգործության հետևանքով խախտվեն են ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված՝ սեփականության, ՀՀ աշխատանքային օրենսգրքով երաշխավորված աշխատանքային իրավունքները, որի արդյունքում մենք՝ ներքոստորագրյալներս, զրկվել ենք որոշակի մասնագիտությամբ գործունեություն իրականացնելու իրավունքից, աշխատավարձի նկատմամբ իրավունքից, այն պարագայում, երբ մենք երկար ժամանակ աշխատել ենք Ընկերությունում՝ ընդ որում մեր մասնագիտություններին համապատասխան, ստացել ենք աշխատավարձ, մինչ այս դեպքերը Ընկերությունը մեզ հետ աշխատանքային պայմանագրերը լուծելու մտադրություն չի ունեցել, իսկ ներկայումս ստեղծված պայմաններում գտնվում ենք պարապուրդում:

Ավելին՝ հարկ է նկատել, որ ՀՀ-ի կողմից վավերացված «Վերանայված եվրոպական սոցիալական խարտիա»-ի 1-ին հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ աշխատանքի իրավունքի արդյունավետ կիրառումը ապահովելու նպատակով Կողմերը պարտավորվում են՝ պաշտպանել արդյունավետ կերպով իր ապրուստը վաստակելու աշխատողի իրավունքը նրա կողմից ազատորեն ընտրված ցանկացած աշխատանքով:

Վերոգրյալն ամփոփելով և արձանագրելով, որ սույն պարագայում առկա է մարդու իրավունքների կոպիտ խախտում՝ խնդրում ենք սույն բողոքն ընդունել քննարկման, որոշում ընդունել մեր՝ սեփականության և աշխատանքային իրավունքների խախտման մասին, խախտում կատարած պետական մարմնին առաջարկել անհապաղ վերացնել խախտումը:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>