Արմեն Գրիգորյանն ու Վալերի Օսիպյանը Տավուշում ծանոթացել են ժամկետային զինծառայողներին փոխարինած ոստիկանների ծառայությանը
«Օգոստոսի 28-ին Ոստիկանության պետ Վալերի Օսիպյանի հետ այցելություն ունեցանք Տավուշի մարզ՝ ծանոթանալու ՀՀ Վարչապետի որոշման համաձայն օրեր առաջ սահմանագծում ժամկետային զինծառայողներին փոխարինած և մարտական հերթապահություն իրականացնող ոստիկանության զորքերի ծառայության ընթացքին, պայմաններին ու խնդիրներին։
Զինվորական ղեկավարության ուղեկցությամբ եղանք ստորաբաժանումների տեղակայման կետերում, քննարկեցինք ծառայությանն առնչվող մի շարք հարցեր»:
ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից

