ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ քննարկում է Սևանա լճից 40 մլն խմ ջրառ բաց թողնելու հարցը (ուղիղ միացում)
Այսօր ՀՀ Ազգային ժողովը արտահերթ նստաշրջանի հերթական նիստում 80 կողմ և մեկ դեմ ձայների հարաբերակցությամբ երկրորդ ընթերցմամբ ընդունեց «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագիծը։
Օրինագծով 170 մլն խմ ջրառից բացի նախատեսվում է ևս 40 մլն խմ հավելյալ ջրառ իրականացնել:

