Վերաքննիչ դատարանը մերժել է Յուրի Խաչատուրովի նկատմամբ կալանավորումը թույլատրելի ճանաչելու որոշման դեմ բողոքը. պաշտպան
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը մերժել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանի բողոքն առաջին ատյանի դատարանի որոշման դեմ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը:
«Առաջին ատյանի դատարանի կողմից Յուրի Խաչատուրովի նկատմամբ կալանավորումը թույլատրելի ճանաչելու որոշման դեմ բողոք էի ներկայացրել Վերաքննիչ քրեական դատարան, որը մերժվել է»,-ասաց պաշտպանը:
Ինչ վերաբերում է վճռաբեկ բողոք ներկայացնելուն, ապա Միհրան Պողոսյանն ասաց, որ դատարանի որոշումը ստանալուն պես կքննարկեն այդ հարցը:

