Արմավիր-Երևան երթուղին իրականացնող «Գալակտիկա տրանս սերվիսը» աշխատում է բնականոն հունով
Այժմ գտնվում եմ Արմավիրում: Հիշում եք, երեկ գործադուլ էին սկսել Արմավիր-Երևան երթուղու վարորդները՝ երթուղում ապօրինի աշխատող սպիտակ պետհամարանիշերով փոխադրողների գործունեությունը կասեցնելու նպատակով:
Ինչպես երեկ պայմանավորվել էինք, բացառելով ապօրինությունը՝ ըստ օրենքի, համապատասխան մարմինների աջակցությամբ՝ ՀՀ ոստիկանության և ՊԵԿ-ի, առկա խնդրին տրվեց լուծում:
Այժմ Արմավիր-Երևան երթուղին իրականացնող «Գալակտիկա տրանս սերվիսը» աշխատում է բնականոն հունով՝ ապահովելով հանրության բնականոն տեղաշարժը:
Տրանսպորտի, կապի և ՏՏ փոխնախարար Արմեն Փամբուխչյանի ֆեյսբուքյան էջից

