Ու՞ր են նայում իրավապահ մարմինները (Տեսանյութ)
Երեկ Ամուլսարում կատարվածը ուղղակի խայտառակություն էր, ինչպես նաև իր մեջ հակաօրինականության տարրեր էր պարունակում: Հիշեցնեմ, որ օգոստոսի 27-ին Ամուլսար տանող ճանապարհները փակած մարդիկ հարձակվել են ծրագրի մուտքերից մեկի մոտ հավաքված «Լիդիան Արմենիա» ընկերության աշխատակիցների ու կողմնակիցների վրա, քարերով և այլ առարկաներով հարվածներ են հասցրել, մարդկանց պատճառել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Այս ամենը կատարվել է ոստիկանության ծառայողների ներկայությամբ:
Ես ուզում եմ հասկանամ հիմա ոստիկանները ինչու ոչինչ չեն ձեռնարկում: Նաև այս տեսանյութն, այստեղ կան կադրեր նաև միջադեպից: Ոստիկանությունը պետք է համապատասխան գնահատական տա կատարվածին, իսկ կառավարությունը արագացված տեմպերով հարցին լուծում տա ու թողնի որ մարդիկ աշխատեն հանքում
Սևակ Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

