Արթուր Բաղդասարյանը ընտրվել է «Հայկական վերածնունդ» կուսակցության նախագահ
Այսօր՝ փետրվարի 11-ին կայացել է «Հայկական վերածնունդ» կուսակցության երկրորդ համագումարը։ Համագումարին մասնակցել է 2180 պատվիրակ, որոնք Արթուր Բաղդասարյանին միաձայն ընտրել են «Հայկական վերածնունդ» կուսակցության առաջնորդ։
Նշենք, որ համագումարի ավարտից հետո Արթուր Բաղդասարյանը հրաժարվել է խոսել լրագրողների հետ, ասելով, որ մոտ ժամանակներս մամուլի ասուլիս կտա։
Zham.am