Անգելա Մերկելը Ադրբեջանը շփոթել է Հայաստանի հետ (տեսանյութ)
Բաքու այցի շրջանակներում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը որոշել է Ինսթագրամի իր էջում կիսվել Բաքվի քաղաքային տեսարանով, սակայն սխալմամբ հրապարակել է տեսանյութ Երևանից: Տեսանյութում երևում են ոչ միայն Երևանի փողոցները, այլև Արարատը: Միևնույն ժամանակ տեսանյութը ստորագրված էր՝ «Բարի լույս Ադրբեջանից»:
Սխալը շուտով ուղղվել էր, սակայն աննկատ չի մնացել նրա էջի հետևորդների կողմից: Տեսանյութը պահպանվել է օգտատերերի կողմից և հրապարակվել համացանցում:
Zham.am

