«Նուբարաշեն» ՔԿ եկած անձի անդրավարտիքի միջից հայտնաբերել են 30 հազար ԱՄՆ դոլար
Օգոստոսի 20-ին օպերատիվ տվյալներն իրացնելիս՝ ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցներն անձնական զննության են ենթարկել կալանավորված անձ Տ. Ս.-ին կարճատև տեսակցության եկած որդուն: Զննությամբ վերջինիս ձախ ոտքի գուլպայի միջից հայտնաբերել են պոլիէթիլենային տոպրակով փաթեթավորված բջջային հեռախոսի մարտկոց, իսկ աջ ոտքի գուլպայից՝ 15.000 ՀՀ դրամ:
Օգոստոսի 23-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, նույն հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելիս, զննության են ենթարկել դատապարտյալ Ժ. Գ.-ին կարճատև տեսակցության եկած քաղաքացի Տ. Տ.-ին, որի անդրավարտիքի միջից հայտնաբերել են 30 հատ 100 ԱՄՆ դոլար անվանական արժեքով թղթադրամներ:
Փաստերի առթիվ նախապատրաստվում են նյութեր: