Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Ավինյանի ու ՔՊ-ի «նվերը» մարզերի ուսանողներին … Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը
Ալիևն ու Էրդողանը Շուշիում մեսիջ ուղարկեցին բոլոր «թշնամիներին», որ իրենց դաշինքն ամուր է Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար Ինչպիսի՜ անակնկալ, սենսացիա՜... ՔՊ-ական Վլադիրմիր Վարդանյանը ՍԴ նախագահ է ընտրվել Պատերազմ Արցախում
Արտակ Զաքարյան. Ադրբեջանի հետ կնքվելիք ցանկացած փաստաթուղթ ունենալու է «նոյեմբերի 9-ի հայտարարության» ճակատագիրը Այս գիշեր ջերմաստիճանը կտրուկ կնվազի ՌԴ ԱԳՆ-ն խորհուրդ է տալիս Հայաստանին հանրաքվե անցկացնել նախքան ԵՄ-ին անդամակցության հայտ ներկայացնելը Վաղ առավոտից մահվան ելքով երկու վրաերթ Երևանում և Արագածոտնի մարզում Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում․ Բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-, կան վիրավորներ Ալիևն ու Էրդողանը Շուշիում մեսիջ ուղարկեցին բոլոր «թշնամիներին», որ իրենց դաշինքն ամուր է Կրկին ձախողել են. 650 մլն դոլարի կապիտալ ծախս մնացել է թղթի վրա Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Եկեղեցու դեմ հանդես եկող իշխանությունները փորձում են մեկուսացնել Կաթողիկոսին․ Եզրաս արքեպիսկոպոս Երևանում սկսում ենք իրազեկման արշավները. Նարեկ Կարապետյան Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան Առատ ձյան պատճառով Գորայքից մինչև Մեղրի և հակառակ ուղղությամբ հատվածը փակ է կցորդիչով բեռնատարների համար Ավինյանի ու ՔՊ-ի «նվերը» մարզերի ուսանողներին … Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Հանրայինի անաչառության բացակայությունը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ Կրակովի կենտրոնում կրшկngներ են հնչել, կան զnhեր և վիրավորներ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Փաշինյանը «աննախադեպ գործ» արեց՝ պոտենցիալ կnկnրդ կրծnղներս իրար ենք միացել. Լևոն Զուրաբյան ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ «Մայր Հայաստան» շարժման և կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանության խորհրդական Աարոն Քոյի հետ Արցախի իշխանությունները ողջունում են համազգային միավորման նախաձեռնությունը․ Իսկանդարյան Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները Աբու Դաբիում տեղի կունենան նոյեմբերի 10-ին․ Պուտին Երիտասարդ կինը քավորի ու քավոր կնոջ կողմից բռնnւթյшն ենթարկվելուց հետո հայտնվել է հիվանդանոցում Ինչո՞ւ է նոր Սահմանադրության գաղափարը Ադրբեջանին պետք

Կոռուպցիան, մարդու իրավունքները, քաղաքացիական հասարակությունը պետք է տեղ գտնեն կանցլեր Մերկելի ադրբեջանյան այցի օրակարգում

Կոռուպցիան, մարդու իրավունքները, քաղաքացիական հասարակությունը պետք է տեղ գտնեն կանցլեր Մերկելի ադրբեջանյան այցի օրակարգում Թրանսփարենսի Ինթերնեշնլ միջազգային կազմակերպության քարտուղարություն

Օգոստոսի 25-ին Ադրբեջան կատարելիք այցի ընթացքում Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելը պետք է սաստի այդ երկրի կառավարությանը մարդու իրավունքների ոտնահարման, կոռուպցիայի և ակտիվիստների նկատմամբ դրսևորած վերաբերմունքի համար:

Ըստ լրատվամիջոցների նյութերի` Մերկելի` հարավկովկասյան երկրներ կատարվող այցի օրակարգի մեխը Գերմանիայի կողմից Հարավային գազային միջանցքին ցուցաբերվող աջակցությունն է: Նշվում է, որ ծրագրին €1.2 միլիարդ վարկ տրամադրող շնորհատուն Գերմանիան է:

«Ադրբեջանն ու Գերմանիան ակնհայտորեն հաջող գործարք կկնքեն շաբաթ օրը կանցլեր Մերկելի Ադրբեջան այցելության ընթացքում: Սակայն որպես ԵՄ ամենաազդեցիկ անդամ երկրի ղեկավար, կանցլեր Մերկելը պետք է ապահովի, որ իր գործողությունները խթանեն և ներկայացնեն եվրոպական արժեքներ և բերեն տևական արդյունքի քաղբանտարկյալների ազատման գործում, դյուրացնեն քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ֆինանսավորման նկատմամբ սահմանափակումները»,- նշել է Թրանսփարենսի Ինթերնեշնլի իրավախորհրդատու Ադամ Ֆոլդեսը:

Ադրբեջանում Թրանսփարենսի Ինթերնեշնլի ներկայացուցչությունը զգալիորեն սահմանափակել է իր գործունեությունը արտասահմանյան ֆինասավորման պետական գրանցման հետ կապված խնդիրների պատճառով: «Անցյալ ամիս Եվրախորհրդարանի պատգամավորները կոչ են արել, որ Ադրբեջանի հետ հարաբերությունների հաստատումը հետայսու հիմնվի ժողովրդավարության, օրենքի գերակայության և մարդու իրավունքներին աջակցության վրա: Գերմանիան այդ երկրի հետ իր հարաբերությունները պետք է նույն սկզբունքով կառուցի»,- շարունակել է Ֆոլդեսը:

Հուլիսին Եվրախորհրդարանի պատգամավորներն առաջարկել են, որ ԵՄ-ն «որոշակի դրույթներ կիրառի` օգնելու տնտեսական հանցագործությունների, այդ թվում` կոռուպցիայի, փողերի լվացման, և հարկերից խուսափելու դեմ Ադրբեջանի մղած պայքարին և սատարի փողերի լվացման սխեմաների դեմ հետաքննությունների իրականացմանը, մասնավորապես` «Լվացքատան» գործում:

«Ադրբեջանական լվացքատունը» վերաբերում է ազդեցիկ անձանց կաշառելու համար նախատեսված ադրբեջանական 2,9 միլիարդ ԱՄՆ դոլարանոց հիմնադրամին, որը ենթադրաբար հովանավորվել է Ադրբեջանի կառավարության կողմից: Վերջինս օգտագործել է ֆիկտիվ ընկերությունները փողերի լվացման և եվրոպացի քաղաքական գործիչներին կաշառելու համար, որպեսզի լռեցնի մարդու իրավունքների վերաբերյալ անկախ զեկույցները, ֆինանսավորի ընտրությունների կեղծ դիտորդական առաքելություններին և մաքրի Ադրբեջանի համբավը:

Ադրբեջանի կառավարության հետ ցանկացած գործարք կնքելու նպատակով բանակցելիս`Գերմանիայի կառավարությունը պետք է պահանջի ազատություն քաղբանտարկյալներին, ազատ և բազմակարծություն դավանող լրատվական դաշտ, ակտիվիստների` պայքարի և որոշումների կայացմանը մասնակցելու տարածք և կոռուպցիայի դեմ պայքարի կոնկրետ միջոցներ:

 

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>