Հեծանվորդ Էդգար Ստեփանյանը՝ երիտասարդների Եվրոպայի չեմպիոն
Հայաստանի ուժեղագույն հեծանվորդ Էդգար Ստեփանյանը դարձել է հրապարակային հեծանվավազքի Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների առաջնության հաղթող:
Շվեյցարիայում ընթացող Եվրոպայի առաջնության օմնիում մրցաձեւի (40 կմ, 200 շրջան) եզրափակիչ փուլում Ստեփանյանը հաղթել է 98 միավորով: Երկրորդ տեղը գրավել է իտալացի Մատեո Դոնեգան (92 միավոր), իսկ լավագույն եռյակը եզրափակել է բելգիացի Բրայան Բուսաերը:
Հիշեցնենք, որ Էդգար Ստեփանյանը երկրորդ անգամ է դառնում Եվրոպայի երիտասարդական չեմպիոն: Նա նման հաջողության հասել էր նաեւ 2015-ին Հունաստանի մայրաքաղաք Աթենքում կայացած Եվրոպայի առաջնությունում: