Ամբողջությամբ կվերականգնվի Գյումրիի «Շիրակ» օդանավակայանի կառամատույցը. 32 տարի անց 1,5 մլրդ դրամի ներդրում կարվի
«Արմենիա» Միջազգային Օդանավակայաններ» ՓԲ ընկերության կողմից ամբողջությամբ կվերականգնվի Գյումրիի «Շիրակ» օդանավակայանի կառամատույցը:
Оդանավակայանի կառամատույցը 22.000 քմ է եւ չի վերանորոգվել 1986 թվականից։ Կառամատույցը կհամապատասպանեցվի բոլոր միջազգային ստանդարտներին եւ լրացուցիչ խթան կհանդիսանա նոր ավիաընկերությունների ներգրավման համար։
Ընկերությունը վերանորոգման մեջ պատրաստվում է ներդնել շուրջ 1.5 միլիարդ դրամ, որով մինչեւ 2020 թվականը ամբողջությամբ կվերանորոգվի 17.000քմ տարածք։