Հո՞ղ է նախապատրաստվում Ադրբեջանի մասնակցության համար ՀԱՊԿ-ում
Հավաքական անվտանգության մասին Պայմանագրի Կազմակերպությունում հիմնվում է նոր ներկայացուցչություն՝ դիտորդի և գործընկերոջ կարգավիճակով:
Ինչպես հայտնում է Կազմակերպության մամուլի ծառայությունը, Մոսկվայում օգոստոսի 16-17-ին քննարկումներ են կայացել ՀԱՊԿ անդամ-պետությունների համապատասխան մարմինների և գերատեսչությունների ներկայացուցիչների միջև՝ ՀԱԿՊ-ում դիտորդի ու գործընկերոջ իրավական կարգավիճակի փաստաթղթերի փաթեթի համաձայնեցման վերաբերյալ:
Արդյունքում՝ քննարկվող փաստաթղթերի փաթեթը համաձայնեցվել է: Սպասվում է, որ առաջիկայում փաթեթը կներկայացվի ՀԱՊԿ ԱԳ նախարարների Խորհրդի նիստին, ինչպես նաև Պաշտպանության նախարարների Խորհրդին և, իհարկե, Հավաքական անվտանգության Խորհրդի նիստին:
Հարկ է նշել, որ վերջին շրջանում ակտիվացել է ՀԱՊԿ-ում Ադրբեջանի կարգավիճակի կամ նրա ներկայացուցչության, որպես կառույցի լիիրավ անդամի մասին հարցը:
Դրա մասին վերջերս խոսել է Ռուս-ադրբեջանական միջխորհրդարանական խմբի ղեկավար Ալի Գուսեյնովը, նշելով, որ նոր աշխարհաքաղաքական պայմաններում կարող է դիտարկվել ՀԱՊԿ-ում Ադրբեջանի մասնակցության հարցը:
Zham.am