Դատարանը քննում է Սեդրակ Քոչարյանի խափանման միջոցի հարցը Երկու շաբաթ առաջ նախագահ Քոչարյանը սրտի վիրահատություն է տարել. Աննա Գրիգորյան Գագիկ Ծառուկյանի անունից երկու գանգատներն էլ ՄԻԵԴ-ը ստացել է
26
Բռնաճնշումների նոր ալիք Հայտնի է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ քրեական գործի քննող դատավորի անունը «Փաշինյանի վերդիկտը տված է՝ կամ ես եմ ձեզ դատում, կամ դուք ինձ»․ Երվանդ Բոզոյան Անիմաստ հոդվածների թվարկման փոխարեն դատախազությունը կարող էր ավելի պարզ գրել... Ներկա պահին բժիշկը հավելյալ հետազոտության կարիք է տեսել. նախագահ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել, այն կապված է Քոչարյանի՝ որպես նախագահի, ունեցած լիազորությունների հետ Ռոբերտ Քոչարյանն ու որդին՝ Սեդրակ Քոչարյանը ձերբակալվել են Վաղ առավոտյան ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին տարել են Հակակոռուպցիոն կոմիտե Վաղ առավտյան փաշինյանական ռեժիմի կամակատար ուժայինները ներխուժել են հայ պատգամավոր Լևոն Քոչարյանի տուն Որքան պարզունակ կերպով է խեղաթյուրվում պատմությունն, այն այն ավելի ընկալելի է կույս ուղեղների համար Պատերազմ Արցախում
ԿՀՎ տնօրեն Ջոն Ռատկլիֆը ժամանել է Մոսկվա. CBS News Քաղաքական հաշվեհարդարի հետ գործ ունենք. «Ուժեղ Հայաստանի» պատգամավորները դատարանի բակում են Դատարանը քննում է Սեդրակ Քոչարյանի խափանման միջոցի հարցը «Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Գերագույն հոգևոր խորհրդի հոգևորական անդամները ենթակա են արդարացման՝ արարքի քրեական հակաիրավականությունը կամ վերագրվող փաստական հանգամանքներն ապացուցված չլինելու հիմքով» Բռնաճնշումների նոր ալիք Երկու շաբաթ առաջ նախագահ Քոչարյանը սրտի վիրահատություն է տարել. Աննա Գրիգորյան Գագիկ Ծառուկյանի անունից երկու գանգատներն էլ ՄԻԵԴ-ը ստացել է ArmLur.am՝ պայմանագրային զինծառայողի գտել են կախված վիճակում Պատրաստվեք նորանոր աղետների. բացառապես քպ-ականների ձայներով ընդունվեց փաշինյանի կառավարության 5-ամյա ծրագիրը, Հայտնի է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ քրեական գործի քննող դատավորի անունը Քրեական հետապնդում է հարուցվել նաև Սերժ Սարգսյանի և նույնիսկ՝ 2007-ին մահացած Անդրանիկ Մարգարյանի դեմ Որևէ բռնապետnւթյուն հավերժ չէ, և ապoրինությունների հեղինակներն ու կատարողները կանգնելու են պատասխանատվության առջև. «Հայաստան» դաշինք Եվրամիության իդեալը, բարեկրթության գուրուն ու քաղաքակրթության գագաթնակետը Թևանյանին փաստացի մեղադրում են ընդդիմադիր գործունեություն ծավալելու և ՔՊ-ական իշխանության համար անհարմար հարցեր բարձրաձայնելու համար Քաղաքական բռնաճնշումների ալիքը չի դադարելու, քանի դեռ դրա դեմ չկա միասնական քաղաքական հակազդեցություն և հստակ դիրքորոշում Մերժում ենք այն մտածելակերպը, որ Հայաստանի և Սփյուռքի շահերը պետք է հակադրել իրար. հայտարարություն Դուք ատում եք նախագահ Քոչարյանին, որվհետև ձեզ հետ չի պայմանավորվել և հաղթած է․ Աննա Գրիգորյան Ոչ մի անակնկալ չկա, պիղծ դավաճանի սովորական գործելաոճն է. Լևոն Քոչարյան «Փաշինյանի վերդիկտը տված է՝ կամ ես եմ ձեզ դատում, կամ դուք ինձ»․ Երվանդ Բոզոյան Անիմաստ հոդվածների թվարկման փոխարեն դատախազությունը կարող էր ավելի պարզ գրել... Ներկա պահին բժիշկը հավելյալ հետազոտության կարիք է տեսել. նախագահ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Փաստաբան․ «Piazza Grande»-ի գրասենյակներում խուզարկության ընթացքում էական ոչինչ չի հայտնաբերվել Փաշինյանը նմանվել է Գիժ Թաթուլին, բայց հետն էլ վարչապետ է Խուզարկություններ են իրականացվում Stefano Ricci և Corneliani խանութ-սրահներում, «Բարս» անշարժ գույքի գործակալությունում Նախագահ Ռոբերտ Քոչարյանին տեղափոխել են հիվանդանոց Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել, այն կապված է Քոչարյանի՝ որպես նախագահի, ունեցած լիազորությունների հետ «Քեռիս ճիշտ էր ասում». Նախկին ԱԽՔ-ը հիշել է քեռու խորհուրդները․ «Իրավունք» Փաշինյանը երեկվա իր ելույթով փորձեց արդարացնել իր այսօրվա գործողությունները․ Արթուր Սուքոյան Բոլորն են տեսել՝ ուղիղ հրաման տրվեց բռնաճնշումներ իրականացնել Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի նկատմամբ․ Սևակ Խաչատրյան Հունիսի 8-ին պետք էր ազատագրել Հայաստանը․ Արսեն Ջուլֆալակյան

Ի՞նչ օրակարգի շուրջ են հանդիպել Հայաստանի արտգործնախարարը Ռուանդայի և Գաբոնի արտգործնախարարների հետ

Օգոստոսի 22-ին ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց Ռուանդայի ԱԳ նախարար Լուիզ Մուշիկիվաբոյի հետ, ում որպես Աֆրիկյան միության ներկայացուցիչ ուղեկցում էր Գաբոնի արտաքին գործերի, ֆրանկոֆոնիայի և տարածաշրջանային ինտեգրացիայի նախարար Ռեջի Իմոնգոլը:

Ողջունելով հյուրերին՝ նախարար Մնացականյանը կարևորեց իր գործընկերների այցելությունը՝ որպես Ռուանդայից և Գաբոնից առաջին բարձրաստիճան այց Հայաստան: Նախարարն ընդգծեց, որ երկրի զարգացմանն առնչվող տարբեր, այդ թվում՝ նորարարության, բարձր տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, զարգացման օրակարգի, երիտասարդության և այլ հարցերում մեր օրակարգերը համընկնում են։ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծեց Հայաստանի իշխանությունների քաղաքական հետաքրքրվածությունը՝ առավել ընդլայնելու Աֆրիկյան մայրցամաքի հետ համակողմանի փոխգործակցությունը։

Հայաստանի և Ռուանդայի ԱԳ նախարարները բարձր գնահատեցին միջազգային հարթակներում հաստատված արդյունավետ համագործակցությունը՝ կարևորելով երկկողմ օրակարգի առաջմղման ուղղությամբ քայլերի ձեռնարկումը։

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ներկայացրեց ս.թ. հոկտեմբերին Երևանում կայանալիք ՖՄԿ գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքները և գագաթաժողովի կարգախոս հանդիսացող «Ապրել միասին»-ի խորհուրդը՝ նշելով, որ գագաթաժողովի անցկացումը Հայաստանում մեծ պատիվ, միաժամանակ նաև մեծ պատասխանատվություն է, և հայկական կողմը ամենայն լրջությամբ է մոտենում այն բարձր մակարդակով անցկացնելու հանձնառությանը։ Այս համատեքստում նախարար Մնացականյանը նշեց, որ Հայաստանը մեծապես կարևորում է ՖՄԿ դերը՝ որպես երկխոսության և մտքերի փոխանակման արդյունավետ հարթակ, և հանդիսանալով կազմակերպության ակտիվ անդամ՝ հավատարիմ է ֆրանկոֆոնիայի համընդհանուր արժեքներին ու նպատակներին: Զրուցակիցները մտքեր փոխանակեցին Երևանյան գագաթաժողովի օրակարգի, նախատեսվող միջոցառումների և մասնակիցների հավանությանը ներկայացվելիք փաստաթղթերի շուրջ:

Հայաստանի ԱԳՆ ղեկավարը գործընկերներին ներկայացրեց ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման ուղղությամբ միջազգային հարթակներում Հայաստանի հետևողական և սկզբունքային քայլերը՝ այս հարցում կարևորելով Հայաստանի և Ռուանդայի համատեղ ջանքերը: Նախարար Մնացականյանը հավելեց, որ Հայաստանը վերոնշյալ նախաձեռնություններն իրականացնում է որպես միջազգային հանրության պատասխանատու անդամ՝ նպատակ ունենալով կանխել մեկ այլ ժողովրդի կողմից այդ արհավիրքի հնարավոր վերապրումը։ Զրուցակիցները շեշտեցին, որ այս հարցում երկու ժողովուրդներին միավորում է ոչ միայն ընդհանուր պատմությունը, այլև դիմակայելու կարողությունը և վերապրելու վճռականությունը։

Այցի շրջանակներում Ռուանդայի և Գաբոնի արտաքին գործերի նախարարներն այցելեցին Ծիծեռանակաբերդի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, ինչպես նաև գրառում կատարեցին Հայոց ցեղասպանության թանգարանի հուշամատյանում։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>