Հայաստանում ոչ միայն ստվերային տնտեսություն, այլև ստվերային գյուղատնտեսություն կա
Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ պարզվում է՝ Հայաստանում ոչ միայն ստվերային տնտեսություն է եղել, այլ նաև ստվերային գյուղատնտեսություն կա: Նա ասաց, որ որոշ տարածքերում կան այգիներ, որոնք գրացնված չեն ընդհանրապես, որպեսզի ջրի վարձեր, տուրքեր և այլ պարտավորություններ չառաջանա: «Եվ վերցնում ենք տարածքները, տեսնում ենք այսքան այգի կա, բայց գալիս է առաջարկը, ստացվում է այսքան գումարած իքս քանակ: Հետո խորհրդակցությունից հետո գալիս ասում են՝ գիտեք էնտեղ այգիներ կան, որոնք գրանցված չեն: Պատկերացնո՞ւմ եք՝ նման ինստիտուտ կա Հայաստանում»,- նշեց Փաշինյանը: