ԱԱՀ-ը չի բարձրանա, իսկ Կառավարությունը բիզնեսին աջակցող փաթեթով սեպտեմբերին գնալու է ԱԺ. ՊԵԿ նախագահ (տեսանյութ)
Ավելացված արժեքի հարկի տոկոսադրույքի բարձրացում չի նախատեսվում, իսկ Կառավարությունը բիզնեսին աջակցող փաթեթով սեպտեմբերին գնալու է Ազգային ժողով:
Այս մասին այսօր Կառավարությունում լրագրողների հետ զրույցում ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:
Հարցին, թե ավելացված արժեքի հարկի տոկոսադրույքի բարձրացում նախատեսվո՞ւմ է՝ բյուջեում որոշակի ճեղքվածքներ փակելու համար, Դավիթ Անանյանն ասաց. «Ո՛չ, այս պահին նման հարց չի քննարկվում»:
Հարցին, թե ՊԵԿ նախագահն ասում է, որ մյուս տարի եկամուտների կտրուկ աճ են նախատեսել, կարո՞ղ է թվեր նշել, Դավիթ Անանյանն ասաց, որ դրանք քննարկումների փուլում են:
Մանրամասները՝ Tert.am-ում և կից տեսանյութում: