Կառավարությունը հավանություն տվեց Սևանից հավելյալ ջրառ իրականացնելու օրինագծին
Կառավարությունը հավանություն տվեց Սևանից հավելյալ ջրառ իրականացնելու օրինագծին: Հաղորդում է ՀՀ Կառավարության մամուլի ծառայությունը:
«2018 թվականին Սևանա լճից ջրի բացթողման տարեկան առավելագույն չափաքանակ ասահմանել մինչև 210 մլն խոր մետր՝ հավելայլ ջրառ լիենլու է մինչև 40 մլն խոր մետր», - նախագիծը ներկայացրեց Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը :
Նա նշեց, որ հավելյալ ջրառի հաշվին արտադրվող էլեկտրական էներգիայի վաճառքից առաջացող լրացուցիչ գումարները ենթակա են վճարման՝ սահմանած ուղղություններով նպատակային ներդրումների իրականացման համար Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից բացված արտաբյուջետային հաշվին:
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հավելեց. - «Այդ արտաբյուջետային հաշվին արդեն ունենք 1,6 միլիարդ դրամ: Այս գումարները նաև ուղղվելու են Սևանից հետագա ջրառի նվազեցմանն ուղղված միջոցառումներին»: