77 հազար քաղաքացու թոշակներն ու նպաստները հունվարի 1-ից կավելանան
Դիտել նաև
Միասնական սոցիալական ծառայությունը իրազեկում է փետրվար ամսվա կենսաթոշակների վերաբերյալ
Եթե 20 000 դրամով բարձրացնենք թոշակը, միևնույն է, քաղաքացու տունը ձմռանը չի տաքանալու. Փաշինյան
Հայտարարագիր կլրացնեն նաև թոշակառուները
Վրաստանում 2025-ին թոշակները կհասնեն մինչև 200 դոլարի
Հայտնի է, երբ կսկսվի դեկտեմբեր ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացը
Կենսաթոշակի և նպաստների նվազագույն չափը պետք է գերազանցի պարենային աղքատության նվազագույն շեմը: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ՀՀ կառավարության հաստատմանն է ներկայացրել կենսաթոշակի, ծերության նպաստի, կերակրողին կորցնելու դեպքում նպաստի, հաշմանդամության նպաստի նվազագույն չափի 50 տոկոս բարձրացման առաջարկ։ Այս մասին նշված է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանի պաշտոնավարման 100 օրվա վերաբերյալ հաշվետվությունում:
Ըստ առաջարկի՝ պարենային աղքատության նվազագույն շեմից ցածր կենսաթոշակի, ծերության նպաստի, կերակրողին կորցնելու դեպքում նպաստի, հաշմանդամության նպաստի չափը կենսաթոշակ կամ նպաստ ստացող շուրջ 77 000 շահառուի համար 2019թ. հունվարի 1-ից կդառնա առնվազն 25500 դրամ։

