Դավիթ Տոնոյանը հանդիպել է «Ремдизель» ընկերության գլխավոր տնօրենի հետ
«ԱՐՄԻԱ-2018» միջազգային ռազմատեխնիկական ցուցահանդեսի և «Ազգային անվտանգության շաբաթ» համաժողովի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն երեկ հանդիպել է նաև «Ремдизель» ընկերության գլխավոր տնօրեն ֆայիզ Խաֆիզովի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվեցին ռազմական նշանակության տարատեսակ բեռնատար մեքենաների ձեռքբերման, նորոգման և կատարելագործման հեռանկարները։
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից

