Պետք է պնդենք, որ Անդրանիկ Թևանյանի «գործով» դատն անպայման բաց լինի Հերթական «նվերը» Ավինյանից Արգելել են Սամվել Ալեքսանյանի մուտքը Ռուսաստան․ նրան 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում
Անդրանիկ Թևանյանը անմեղ է, Արեգնազ Մանուկյանը անմեղ է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով նիստը Հանիրավի քաղաքական հետապնդման ենթարկվող Արեգնազ Մանուկյանը եկավ դատարան Փաստաբան Տաթևիկ Սողոյանը՝ Արեգնազ Մանուկյանի «գործի» մասին Ալիևն ու Էրդողանը Շուշիում մեսիջ ուղարկեցին բոլոր «թշնամիներին», որ իրենց դաշինքն ամուր է Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Պատերազմ Արցախում
Սոնա Աղեկյան. «Պահանջում ենք, որ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի դատավարությունն ընթանա դռնբաց…» Անդրանիկ Թևանյանը անմեղ է, Արեգնազ Մանուկյանը անմեղ է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով նիստը Պետք է պնդենք, որ Անդրանիկ Թևանյանի «գործով» դատն անպայման բաց լինի Հանիրավի քաղաքական հետապնդման ենթարկվող Արեգնազ Մանուկյանը եկավ դատարան Փաստաբան Տաթևիկ Սողոյանը՝ Արեգնազ Մանուկյանի «գործի» մասին Ընտրովի արդարադատությունը Հայաստանում. վտանգ ԵՄ-ի հետ հարաբերությունների՞ համար Երևանում ավտոմեքենայով շարժվելը կդառնա շքեղություն. Տիգրան Ավինյան Հերթական «նվերը» Ավինյանից Արգելել են Սամվել Ալեքսանյանի մուտքը Ռուսաստան․ նրան 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում Միասնության օրակարգի շուրջ համախմբվածների ճեպազրույցները Արտակ Զաքարյան. Ադրբեջանի հետ կնքվելիք ցանկացած փաստաթուղթ ունենալու է «նոյեմբերի 9-ի հայտարարության» ճակատագիրը Այս գիշեր ջերմաստիճանը կտրուկ կնվազի ՌԴ ԱԳՆ-ն խորհուրդ է տալիս Հայաստանին հանրաքվե անցկացնել նախքան ԵՄ-ին անդամակցության հայտ ներկայացնելը Վաղ առավոտից մահվան ելքով երկու վրաերթ Երևանում և Արագածոտնի մարզում Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում․ Բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-, կան վիրավորներ Ալիևն ու Էրդողանը Շուշիում մեսիջ ուղարկեցին բոլոր «թշնամիներին», որ իրենց դաշինքն ամուր է Կրկին ձախողել են. 650 մլն դոլարի կապիտալ ծախս մնացել է թղթի վրա Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Եկեղեցու դեմ հանդես եկող իշխանությունները փորձում են մեկուսացնել Կաթողիկոսին․ Եզրաս արքեպիսկոպոս Երևանում սկսում ենք իրազեկման արշավները. Նարեկ Կարապետյան Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան Առատ ձյան պատճառով Գորայքից մինչև Մեղրի և հակառակ ուղղությամբ հատվածը փակ է կցորդիչով բեռնատարների համար Ավինյանի ու ՔՊ-ի «նվերը» մարզերի ուսանողներին … Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Հանրայինի անաչառության բացակայությունը

Այսօր Սուրբ Սարգիս զորավարի տոնն է

Այսօր Սուրբ Սարգիս զորավարի տոնն է:  Այս տոնը մեծ ժողովրդականություն ուներ հայերի մեջ հատկապես երիտասարդության շրջանում։ Այն նշելու հաստատուն օր չուներ, քանի որ ժամանակային կապի մեջ էր Մեծ պասի և Զատիկի օրերի տեղափոխությունների հետ։ Սուրբ Սարգսի տոնով սկսվում է Բարեկենդանը, որին անմիջականորեն հաջորդող Մեծ պասի 49–օրյա զսպվածության շրջանը ավարտվում է Զատիկով։ Այսպիսով, անուղղակիորեն կապվելով 35-օրյա շարժականություն ունեցող Զատիկի հետ. Սուրբ Սարգսի տոնը նույնպես շարժվում է 35 օրերի ընթացքում, նշվելով հունվարի 18-ից մինչև փետրվարի 23-ը ընկնող այն շաբաթ օրը, որը տվյալ տարվա Զատիկի տոնից առաջ էր ուղիղ 63 օր։ Ինչպես և անունից է հետևում, այն նվիրված է ժողովրդի շատ սիրած Սուրբ Սարգսին, որի անվան և պաշտամունքի շուրջ հայերի մեջ բազմաթիվ ավանդազրույցներ են պահպանվել։ Տոնը նշվում էր գլխավորապես ընտանեկան նեղ շրջանակով, և սկսվում էր, փաստորեն, երկուշաբթի օրը պասով։ Այս պասի առանձնահատկությունն այն էր, որ կենդանական մթերքներից զատ չէին ուտում նաև աղանձ ու փոխինձ, ինչպես նաև սրանցից պատրաստված խորտիկներ։ Սուրբ Սարգսի պասի օրերին արգելվում էին ոչ միայն ուտելիքներ, այլև աշխատանքի որոշ տեսակներ, մարմնի խնամք։ Այսպես, այդ օրերին արգելվում էր լվացք անել, ճախարակ մանել, գործ ունենալ բրդի, մազի հետ, գլուխ լվանալ, օճառ գործածել։ ժողովրդական պատկերացումներով այդ ամենը բացատրվում էր նրանով, որ Սուրբ Սարգիսը այդ օրերին շրջում է սարերում և հիշյալ արգելքները խախտելու դեպքում Սուրբ Սարգիսը, կենթարկվի զանազան վտանգների։ Պասը բացում էին ուրբաթ երեկոյան մեղրաջրով, դոշաբով կամ պարզ շաքարաջրով շաղախած փոխինձով։ Երիտասարդներն աղի բլիթ էին ուտում քնելուց առաջ գիշերվա երազում իրենց ապագա հարսնացուին կամ փեսացուին տեսնելու հույսով, տանտիրուհիներն էլ սկուտեղի վրա հարթեցրած փոխինձ էին դնում պատուհանի գոգին։ Վստահ էին, որ այդ գիշեր Սուրբ Սարգիսն իր ձիով պիտի այցելի մարդկանց տները և որպես իր այցելության նշան ձիու պայտի հետքը թողնի փոխինձի վրա։ Սուրբ Սարգսի անարգել մուտքն ապահովելու համար շատերն այդ գիշեր տան դուռը բաց էին թողնում։ Առավոտյան գուշակությունները շարունակվում էին։ Սուրբ Սարգիսը համարվում էր սիրահարներին օժանդակող, և ողջ երիտասարդությունը սիրով ու հավատով հետևում էր նրա տոնի անհրաժեշտ արգելքներին ու ծեսերին։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>