Միտինգի չեմ լինի, բայց մի քանի հարցերի պատասխաններ կուզենայի լսել
Դիտել նաև
Ո՞վ կփոխարինի Վահե Ղազարյանին ՆԳ նախարարի պաշտոնում
Թշնամին ամեն օր ամրացնում է իրեն հանձնած տարածքները․ Կարեն Ղազարյան
Վահե Ղազարյանի աթոռը դատարկ է. չի մասնակցել Կառավարության նիստին
Դիմում ես, Պետրոս, ՔԿՀ պետին, գալիս ես այստեղ հարցազրույցի ինձ հետ և հետո առանց մոնտաժի ցուցադրում ես Հ1-ի եթերում. Արմեն Աշոտյան
Վահե Ղազարյանը ճակատագրական ընտրության առջեւ է կանգնելու
Հայաստանում չեմ ու միտինգի չեմ լինի, բայց մի քանի հարցերի պատասխաններ կուզենայի լսել։
Ե՞րբ և ինչպե՞ս են լինելու դատական համակարգի բարեփոխումները։ Որ մեր դատավորները այլևս կախված չլինեն ո՛չ նախկին, ո՛չ ներկա, ոչ էլ ապագա իշխանություններից։ Ունի՞ իշխանությունը նման մոդել։
Տնտեսական ի՞նչ բարեփոխումներ են լինելու, որ Հայաստանի ներդրումային գրավչությունը հասնի Վրաստանի գոնե կեսին։ Կա՞ մշակած մոդել։
Ի՞նչ քայլեր են արվելու ընտրական և քաղաքական համակարգը կայացնելու համար։
Ինչպե՞ս են Ռուսաստանի հետ հարաբերությունները ընկնելու բնականոն, ռազմավարական հուն և չեզոքացվելու հնարավոր մարտահրավերները։
Պետությունը փակո՞ւմ է Ամուլսարը, թե՞ երաշխավորում է նրա բնականոն աշխատանքը։
Պետրոս Ղազարյանի ֆեյսբուքյան էջից

