Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Ավինյանի ու ՔՊ-ի «նվերը» մարզերի ուսանողներին … Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը
Ալիևն ու Էրդողանը Շուշիում մեսիջ ուղարկեցին բոլոր «թշնամիներին», որ իրենց դաշինքն ամուր է Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար Ինչպիսի՜ անակնկալ, սենսացիա՜... ՔՊ-ական Վլադիրմիր Վարդանյանը ՍԴ նախագահ է ընտրվել Պատերազմ Արցախում
Արտակ Զաքարյան. Ադրբեջանի հետ կնքվելիք ցանկացած փաստաթուղթ ունենալու է «նոյեմբերի 9-ի հայտարարության» ճակատագիրը Այս գիշեր ջերմաստիճանը կտրուկ կնվազի ՌԴ ԱԳՆ-ն խորհուրդ է տալիս Հայաստանին հանրաքվե անցկացնել նախքան ԵՄ-ին անդամակցության հայտ ներկայացնելը Վաղ առավոտից մահվան ելքով երկու վրաերթ Երևանում և Արագածոտնի մարզում Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում․ Բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-, կան վիրավորներ Ալիևն ու Էրդողանը Շուշիում մեսիջ ուղարկեցին բոլոր «թշնամիներին», որ իրենց դաշինքն ամուր է Կրկին ձախողել են. 650 մլն դոլարի կապիտալ ծախս մնացել է թղթի վրա Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Եկեղեցու դեմ հանդես եկող իշխանությունները փորձում են մեկուսացնել Կաթողիկոսին․ Եզրաս արքեպիսկոպոս Երևանում սկսում ենք իրազեկման արշավները. Նարեկ Կարապետյան Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան Առատ ձյան պատճառով Գորայքից մինչև Մեղրի և հակառակ ուղղությամբ հատվածը փակ է կցորդիչով բեռնատարների համար Ավինյանի ու ՔՊ-ի «նվերը» մարզերի ուսանողներին … Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Հանրայինի անաչառության բացակայությունը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ Կրակովի կենտրոնում կրшկngներ են հնչել, կան զnhեր և վիրավորներ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Փաշինյանը «աննախադեպ գործ» արեց՝ պոտենցիալ կnկnրդ կրծnղներս իրար ենք միացել. Լևոն Զուրաբյան ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ «Մայր Հայաստան» շարժման և կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանության խորհրդական Աարոն Քոյի հետ Արցախի իշխանությունները ողջունում են համազգային միավորման նախաձեռնությունը․ Իսկանդարյան Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները Աբու Դաբիում տեղի կունենան նոյեմբերի 10-ին․ Պուտին Երիտասարդ կինը քավորի ու քավոր կնոջ կողմից բռնnւթյшն ենթարկվելուց հետո հայտնվել է հիվանդանոցում Ինչո՞ւ է նոր Սահմանադրության գաղափարը Ադրբեջանին պետք

Ռոբերտ Քոչարյանը մեծ քաղաքականություն վերադառնալու մասին (տեսանյութ)

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց քաղաքականություն վերադառնալու մասին, թեև առանց ձևաչափի հստակեցման, միևնույն ժամանակ պաշտոնաթող նախագահը կոչ է անում հանել նախաքննական գաղտնիքը Մարտի 1-ի գործի դատաքննության ընթացքում: Այս հայտարարությունները Ռոբերտ Քոչարյանն արել է «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:

Հարցին՝ քաղաքականություն վերադառնալո՞ւ է որպես անհատ, թե փորձելու է քաղաքական ուժի ձևավորման մասին մտածել, Ռոբերտ Քոչարյանը պատասխանեց. «Այդ վերադարձը կարող է լինել տարբեր ձևաչափերով»: Նրա խոսքով՝ դա պայմանավորած է աշխարհաքաղաքական բարդ իրավիճակով: «Նայեք՝ ո՞ւր է Հայաստանը, և ինչ երկրներով ենք շրջապատված, նաև՝ մեր հարաբերություններին այդ երկրների հետ», - ասաց Քոչարյանը՝ պարզաբանելով, որ ներկայումս ռուս-ամերիկյան հարաբերությունները ամենացածր մակարդակի վրա են, ԱՄՆ-Իրան հարաբերությունները՝ նույնպես, իսկ Թուրքիան ընդհանարապես ագրեսիվ կեցվածք է ընդունել:

ՀՀ երկրորդ նախագահը կոչ է անում հանել նախաքննական գաղտնիքը Մարտի 1-ի գործի դատաքննության ընթացքում: Իր կարծիքով՝ փաստաբանների թիմը «ջախջախել» է մեղադրանքը, որն, ըստ Քոչարյանի, կառուցված է կեղծ եզրակացությունների վրա: «Օրենքը ենթադրում է, որ սա նախաքննական գաղտնիք է, և իրավունք չունես բարձրաձայնել շատ դրվագների մասին», - «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Քոչարյանը՝ հավելելով. «Մենք դիմում ենք բոլորին պնդել, որ ամբողջ գործընթացը լինի թափանցիկ՝ հանել նախաքննության գաղտնիքը և հնարավորություն տալ պաշտպանող կողմին խոսել ամեն ինչի մասին»:

Ռոբերտ Քոչարյանը խոսեց նաև այն մասին, թե 2008թ. մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ ինչ իրավիճակում է ստիպված եղել արտակարգ դրություն մտցնելու հրաման ստորագրել: Նա նշեց, որ արտակարգ դրությունը մտցվել է այն ժամանակ, երբ արդեն զոհ կար. «Ոստիկանության կապիտան էր զոհվել, և մի քանի տասնյակ մեքենա արդեն հրկիզված էր, բարիկադները կառուցված էին, իսկ ներքին զորքերի վրա արդեն հարձակվում էին տարբեր պարագաներով: Սա է վիճակը, և արտակարգ դրություն չհայտարարելը այսօր կդիտվեր իբրև անգործություն նախագահի կողմից»,- ասաց Քոչարյանը՝ նշելով, որ պատմությունն իրեն կմեղադրեր անգործության համար: Ռոբերտ Քոչարյանը հավելեց, որ 2008թ. մարտի 2-ին ՀՀ պաշտպանության նախարարը և անվտանգության ծառայության պետը զեկուցել են, որ բանակը որևէ բախում ցուցարարների հետ չի ունեցել: «Այն փաստը, որ որևէ զինծառայող որևէ մարմնական վնասվածք չի ստացել, վկայում է նրա մասին, որ բախում չի եղել»,- շեշտեց Քոչարյանը:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>