Կայացել է դահուկավազքի Հայաստանի առաջնությունը
Ծաղկաձորում անցկացվել է (դահուկավազքի միջազգային ֆեդերացիայի` FIS) 2017 թ. դահուկավազքի ՀՀ առաջնությունը, որին մասնակցել են 50 մարզիկներ Գյումրիից, Աշոցքից, Վանաձորից Հրազդանից քաղաքներից, ինչպես նաև Երևանի ՖԻՄԱ թիմից:
Մասնակիցները մրցել են 5 կմ ազատ ոճ, 10 կմ ազատ ոճ, 1.1 կմ արագավազք ազատ ոճ և 1.1 կմ արագավազք դասական ոճ մրցաձևերում:
Տղաների մրցապայքարում բոլոր մրցաձևերից (10 կմ ազատ ոճ, 10 կմ դասական ոճ, 1.1 կմ արագավազք ազատ ոճ, 1.1 կմ արագավազք դասական ոճ) հաղթող է դարձել Սերգեյ Միքայելյանը (անձնական մարզիչ՝ Արթուր Միքայելյան):
Աղջիկների մրցապայքարում՝ 5 կմ ազատ ոճ և 5 կմ դասական ոճ մրցաձևերում հաղթող է դարձել Կատյա Գալստյանը (անձնական մարզիչ՝ Հովհաննես Սարգսյան), իսկ 1.1 կմ արագավազք ազատ ոճ և 1.1 կմ արագավազք դասական ոճ մրցաձևերում՝ Աննա Մխիթարյանը (անձնական մարզիչ՝ Հովհաննես Սարգսյան):վ