Առնվազն 25 զոհ Քաբուլում այսօր կատարված հարձակման հետևանքով
Այսօր Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլի մեծամասամբ շիա մահմեդականներով բնակեցված թաղամասի կրթական կենտրոնի մոտ ինքնասպան ահաբեկիչը պայթյուն է իրականացրել: Աֆղանստանի ոստիկանությունը հաղորդում է, որ առնվազն 25 մարդ է զոհվել, ևս 35 վիրավոր կա: Այս մասին տեղեկացնում է «Ազատությունը»: