Պենտագոնը հայտարարություն է արել Թուրքիայի վերաբերյալ
ԱՄՆ-ի գլխավորած «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարի միջազգային կոալիցիայի հրամանատարներից գեներալ Ֆելիքս Գեդնին Թուրքիայի հետ հարաբերությունների վերաբերյալ գնահատականներ է հնչեցրել.
«Թուրքիան ռազմական կոալիցիային զինվորական իր ստորաբաժանումներով աջակցող երկիր է և արժեքավոր դաշնակից ՆԱՏՕ-ի համար, միևնույն ժամանակ՝ տարածաշրջանային կարևոր դաշնակից:
Ռազմավարական մակարդակում որոշ իրադարձություններ են տեղի ունենում, սակայն մասնագիտական փոխհարաբերություններում օպերատիվ կամ մարտավարական առումով որևէ փոփոխություն չի նկատվում»:
Գեներալ Գեդնին նշել է նաև, որ Թուրքիայի և ԱՄՆ միջև ներկայումս առկա դիվանագիտական խնդիրները որևէ կերպ բացասաբար չեն ազդել թուրք-ամերիկյան ռազմական դաշնակցային փոխհարաբերությունների վրա:
Աղբյուր` ermenihaber.am