Թուրքիան գործնական պատասխան է տվել ԱՄՆ-ի կիրառած մաքսային պատժամիջոցներին
Պաշտոնական Անկարան լրացուցիչ մաքսատուրքեր է սահմանել ԱՄՆ-ից ներկրվող մի շարք ապրանքների համար: Այս մասին հաղորդում է «Վեստի Էկոնոմիկա»-ն:
Ինչպես հաղորդում է կառավարական Resmi Gazete պաշտոնական պարբերականը, համաձայն Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ստորագրած հրամանագրի, ԱՄՆ-ից ներմուծքով մեքենաների մաքսատուրքը ավելանում է մինչ 120 %, ալկոհոլինը՝ 140%: Ծխախոտի ու կոսմետիկ միջոցների մաքսատուրքերը ավելանում են մինչ 60 %:
Բացի այդ ավելացվել է բրնձի, ածուխի, ինչպես նաև պլաստիկից պատրաստված իրերի մաքսատուրքերը:
Հիշեցնենք՝ այս քայլը թուրքական իշխանություների պատասխանն է ԱՄՆ-ին, երկու անգամ ավելացրել էր Թուրքիայից ներմուծվող ալյումինի և պողպատի մաքսատուրքերը:
Zham.am