Մեղմացվել են ֆիզիկական անձանց կողմից Հայաստան ներկրվող ապրանքների սահմանափակումները
ՀՀ կառավարության՝ օգոստոսի 9-ի որոշմամբ մեղմացվել են ֆիզիկական անձանց կողմից Հայաստան ներկրվող ապրանքների սահմանափակումները։
Նախկինում, եթե առանց մաքսազերծելու թույլատրվում էր Հայաստան ներկրել 5 կգ միրգ կամ բանջարեղեն, ապա ըստ նոր որոշման՝ դրա չափը դառնում է 50 կգ։
5 կգ-ից ավելի սուրճ կամ թեյ ներմուծելու դեպքում քաղաքացիները նախկինում ստիպված էին մաքսազերծել այդ ապրանքը․ այժմ թույլատրելի շեմը դարձել է 15կգ։
Կենդանական ծագում ունեցող մթերքների ներկրման թույլատրելի չափը 3կգ-ից դարձել է 30 կգ։
Մնացած ապրանքների թույլատրելի սահմանաչափին ծանոթանալու համար անհրաժեշտ է անցնել հետևյալ հղումով:
Այս մասին տեղեկացնում է Վրաստանում Հայաստանի դեսպանությունը: