Թուրքական հեռուստաեթերում Հայաստանի մասին հարց է հնչել
Թուրքիայում «Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» հայտնի խաղի ժամանակ ուշագրավ հարց է հնչել, որին, սակայն, մասնակիցը սխալ է պատասխանել։
Եթե մասնակիցը կարողանար ճիշտ պատասխանել, ապա կվաստակեր 30.000 թուրքական լիրա ( (մոտ 4.000 դոլար):
Հաղորդավար Մուրաթ Յըլդըրըմը հնչեցրել է հետևյալ հարցը:
«Թուրքիան նշված երկրներից ո՞րի հետ ունի ամենաերկար ցամաքային սահմանը»։
Տարբերակներ՝
A. Հայաստան
B. Վրաստան
C. Հունաստան
D. Բուլղարիա
Մասնակիցն օգտվել է 50։50 տարբերակից, որի արդյունքում մնացել են Հայաստանի և Բուլղարիայի տարբերակները։
Մասնակիցն ընտրել է Բուլղարիայի տարբերակը և փաստորեն սխալվել։ Ճիշտ պատասխանը Հայաստանն էր։
Նշենք, որ հայ-թուրքական սահմանի երկարությունը կազմում է 328 կմ։
Milligazete.com.tr
Աղբյուրը՝ Ermenihaber.am