Խաբարովսկում սպանել ու այրել են հայ գործարարի որդուն. երկու եղբայրների աճյունները կտեղափոխվեն Հայաստան (photo, video)
Խաբարովսկում առևանգված և սպանված Անդրեյ Մուրադյանի մարմինը կտեղափոխվի Հայաստան:
Խաբարովսկում հայազգի գործարարի որդին՝ 25-ամյա Անդրեյը, անհայտացել էր հունվարի 10-ին, նա իր «Lexus» մակնիշի մեքենայով էր:
Երիտասարդը առևանգվել էր ավտոտնակների մոտից: Հանցագործները երիտասարդին պահել են մի քանի օր, նրա ազատման համար որպես փրկագին 20 մլն ռուբլի պահանջելով: Ավելի ուշ, վախենալով պատժից, խեղդել են նրան պարանով: Մարմինը փաթաթել են պոլիէթիլենային պարկով և այրել երկաթգծի կայարանի մոտ: Հաղորդում է «Gubernia.com»-ը:
25 և 26-ամյա հանցագործները բերման են ենթարկվել: Վաղ քրեական պատասխանատվության այդ անձինք չեն ենթարկվել:
Ավելի վաղ տանը մահացած էր գտնվել Անդրեյ Մուրադյանի ավագ եղբայրը՝ Ալեկսանդր Մուրադյանը: Համաձայն բժշկական փորձաքննության եզրակացության, երիտասարդը մահացել էր հոսանքի հարվածից: Հաղորդում է Dvnovosti.ru-ն:
Մուրադյան եղբայրների մարմինները կտեղափոխվեն Հայաստան: Ալեկսանդր Մուրադյանը կվերահուղարկավորվի:
Zham.am
Անդրեյ Մուրադյան


