Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Ավինյանի ու ՔՊ-ի «նվերը» մարզերի ուսանողներին … Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը
Ալիևն ու Էրդողանը Շուշիում մեսիջ ուղարկեցին բոլոր «թշնամիներին», որ իրենց դաշինքն ամուր է Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար Ինչպիսի՜ անակնկալ, սենսացիա՜... ՔՊ-ական Վլադիրմիր Վարդանյանը ՍԴ նախագահ է ընտրվել Պատերազմ Արցախում
Արտակ Զաքարյան. Ադրբեջանի հետ կնքվելիք ցանկացած փաստաթուղթ ունենալու է «նոյեմբերի 9-ի հայտարարության» ճակատագիրը Այս գիշեր ջերմաստիճանը կտրուկ կնվազի ՌԴ ԱԳՆ-ն խորհուրդ է տալիս Հայաստանին հանրաքվե անցկացնել նախքան ԵՄ-ին անդամակցության հայտ ներկայացնելը Վաղ առավոտից մահվան ելքով երկու վրաերթ Երևանում և Արագածոտնի մարզում Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում․ Բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-, կան վիրավորներ Ալիևն ու Էրդողանը Շուշիում մեսիջ ուղարկեցին բոլոր «թշնամիներին», որ իրենց դաշինքն ամուր է Կրկին ձախողել են. 650 մլն դոլարի կապիտալ ծախս մնացել է թղթի վրա Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Եկեղեցու դեմ հանդես եկող իշխանությունները փորձում են մեկուսացնել Կաթողիկոսին․ Եզրաս արքեպիսկոպոս Երևանում սկսում ենք իրազեկման արշավները. Նարեկ Կարապետյան Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան Առատ ձյան պատճառով Գորայքից մինչև Մեղրի և հակառակ ուղղությամբ հատվածը փակ է կցորդիչով բեռնատարների համար Ավինյանի ու ՔՊ-ի «նվերը» մարզերի ուսանողներին … Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Հանրայինի անաչառության բացակայությունը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ Կրակովի կենտրոնում կրшկngներ են հնչել, կան զnhեր և վիրավորներ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Փաշինյանը «աննախադեպ գործ» արեց՝ պոտենցիալ կnկnրդ կրծnղներս իրար ենք միացել. Լևոն Զուրաբյան ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ «Մայր Հայաստան» շարժման և կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանության խորհրդական Աարոն Քոյի հետ Արցախի իշխանությունները ողջունում են համազգային միավորման նախաձեռնությունը․ Իսկանդարյան Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները Աբու Դաբիում տեղի կունենան նոյեմբերի 10-ին․ Պուտին Երիտասարդ կինը քավորի ու քավոր կնոջ կողմից բռնnւթյшն ենթարկվելուց հետո հայտնվել է հիվանդանոցում Ինչո՞ւ է նոր Սահմանադրության գաղափարը Ադրբեջանին պետք

Ես խոստանում եմ, որ հենց հիմա ծառայողական քննություն է անցկացվելու․ ՊԵԿ նախագահ

Արտաշատում այսօր վաղ առավոտից բողոքի ակցիա է: Մարզի մանր ու միջին մի քանի տասնյակ ձեռնարկատեր փակել են իրենց խանութներն ու հավաքվել ենքաղաքի ՊԵԿ եկամուտների մասնաճյուղի դիմաց՝ պահանջելով դադարեցնել, իրենց ձևակերպմամբ՝ հարկային տեռորը:

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը, ներկայացավ ու սկսեց հետաքրքրվել՝ ինչ խնդիր է առաջացել։ 

«Խնդիրն այն է, որ Արտաշատի հարկային տեսչության գանձումների բաժնի պետ Ռաշիդ Մախմուդյանը ռետորի է ենթարկում մեզ, ու ամբողջ մարզը։ Տեռորի է ենթարկել բառի բուն իմաստով։ Անկախ նրանից՝ ինչ խանութ է, փոքր, միջին, թե մեծ, 13-14 հոգով մտնում են ստուգումների։ Մտնում են, տեսնում են խանութում պապիրոս չկա, փող չունի, որ առնի, ինքը 500-600 հազարի ակտ են գրում», - Անանյանին խնդիրը ներկայացրեց ակցիայի մասնակիցներից մեկը։ Հաղորդում է Politik.am-ը:

Լսելով ակցիայի մասնակիցների բողոքները՝ Անանյանն ասաց, որ իրենք եկել են այստեղ՝ հասկանալու, թե անօրինական որևէ բան տեղի է ունենում, թե ոչ։

«Եթե մարդիկ գալիս են ստուգելու՝ հսկիչ դրամարկղային մեքենան և եթե չի աշխատում ու չեկ չի տպվում, ապա դրա դեմ պետք է պայքարենք բոլորս, այդ թվում՝ նաև դուք։ Բայց եթե հարկայինի ժողովուրդը կամ ցանկացած պետական պաշտոնյա գալիս է ու օրենքի խախտումով ինչ-որ բան է ուզում անել, ապա այդ պաշտոնյան չպետք է աշխատի։ Հիմա մենք պետք է հասկանանք՝ ինչ ենք անում», — հայտարարեց Անանյանը։

ՊԵԿ նախագահի հետ ակցիայի մասնակիցներին մոտեցած Ռաֆիկ Մաշադյանը Արտաշատի հարկային տեսչության աշխատակիցների կողմից անօրինականության մասին բարձրաձայնող փոքր բիզնեսի ներկայացուցչին խնդրեց թույլ տալ միասին սկսել հետաքննություն։

«Թույլ եմ տալիս, կարելի է», — ասաց Ջաբրիելյան Սեդրակ ներկայացած անհատ ձեռնարկատերը։

«Ես իմ կոլեգային չեմ կարող ասել՝ ժողովուրդը քեզանից դժգոհում է, որովհետև դու առանց զգուշացնելու տուգանում ես։ Պետք է մի դեպք լինի։ Առանց փաստի, ես իրավունք չունեմ էդ մարդուն պատասխանատվության ենթարկել։ Եկեք փաստերով գնանք, եթե տեսնենք, որ ինքն իր լիազորությունները շրջանցում է, կպատժենք նրան, ծառայողական քննություն կիրականացվի», — իր հերթին նկատեց Դավիթ Անանյանը։

ՊԵԿ նախագահը նկատեց նաև, որ հնարավոր է վարչարարությունը մեղմացվի, մինչև Հարկային օրենսգրքում համապատասխան փոփոխություններ կկատարվեն։

«Եթե նախկիններն ասել են՝ գնա ուժեղ վարչարարություն արա, իսկ հիմա մենք էլ թույլ վարչարարություն անենք, ինչո՞վ ենք տարբերվելու նախկիններից։ Վարչարարություն անելը պետք է լինի օրենքի շրջանակներում։ Ուրիշ բան, որ մարդը օրենքի շրջանակներում ուզում է տեռոր անել, դա էլ է վարքագիծ, որը պետք է ուսումնասիրվի», — նշեց Դավիթ Անանյանը։

Ինչ վերաբերում է բողոքի ակցիայի մասնակիցների դժգոհության առիթը դարձած Արտաշատի հարկային տեսչության գանձումների բաժնի պետ Ռաշիդ Մախմուդյանին, Անանյանն ասաց, որ եթե ժողովուրդը հավաքվել ու դժգոհում է, ապա ծառայողական քննություն անցկացնելու համար մեծ հիմք է։

«Ես խոստանում եմ, որ հենց հիմա ծառայողական քննություն է անցկացվելու թե ձեր նշած անձի, թե տեսչության պետի և ընդհանրապես տեսչության գործողությունների վերաբերյալ», — ակցիայի մասնակիցներին ասաց Անանյանը։

Աղբյուր՝ Politik.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>