Պեսկով. Մենք չգիտենք, թե ինչի է սպասում Փաշինյանը, բայց ակնհայտ է, որ Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին Պուտինը Մոսկվայում կանցկացնի ՀԱՊԿ ՀԱԽ նիստը․ օրակարգում նաև ՀՀ-ի ձայնի իրավունքը կասեցնելու հարցն է Ուշադրություն ԶԼՄ-ներին. նոյեմբերի 12-ին «Կոմիտե 26»-ը հրավիրում է հրատապ մամուլի ասուլիս
Քրեակատարողական ծառայությունն արդարանում է կամ Արսեն Գևորգյանին մահվան հասցնելու խրոնիկան, ըստ ՔԿՀ-ի Աշխարհաքաղաքական «գործ» N1. Ասուլիս՝ երկրորդ նախագահի գրասենյակում «Ուժեղ Հայաստան»-ի ակցիան՝ Հայաստանում ԵՄ գրասենյակի դիմաց Պահանջում ենք իրավունքի գերակայություն, անկախ արդարադատություն, պետական հաշվետվողականություն և մարդու հիմնարար իրավունքների անվերապահ պաշտպանություն. »Կոմիտե 26» Արձագանք՝ Անդրանիկ Թևանյանի դատավարությանը Այս ողբերգությունն ունի կոնկրետ պատասխանատու՝ ներկայիս բռնատիրական իշխանությունն ու Նիկոլ Փաշինյանը. «Հայաստան» խմբակցություն Հայաստանը ՀԱՊԿ-ում կզրկվի ձայնի իրավունքից. նախագիծ է ներկայացվել. Լավրով Սա համակարգված ռեպրեսիա է, որի ողջ պատասխանատվությունն իշխանություններինն է. Լիլիթ Գալստյան Մարդուն ազատությունից զրկելը չի կարող դառնալ քաղաքական հաշվեհարդարի միջոց. հայտարարություն «Քաղաքական մшհերի պատուհանը բացվեց. սարսափելի ընթացք է սպասվում. Երվանդ Բոզոյան Պատերազմ Արցախում
Հայաստանը թևակոխում է դաժան ճգնաժամի փուլ, որի տևողությունն ու հետևանքները նույնիսկ դժվար է կանխատեսել Ադրբեջանցիները Թոմիրիսին ներկայացնում են որպես երկրի առաջին կին կառավարիչ․ իրականությունն այլ է Բուլղարիայում ձվեր են նետել ֆոն դեր Լայենի ուղղությամբ Պեսկով. Մենք չգիտենք, թե ինչի է սպասում Փաշինյանը, բայց ակնհայտ է, որ Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին Հայաստանում մшhшպատի՞ժ ենք վերականգնել. Արամ Օրբելյան Աբու Դաբիում բանակցություններն ավարտվել են․ Թրամփի բանագնացները կմեկնեն Մոսկվա, ապա՝ Զելենսկու հետ հանդիպման Կենսաթոշակները չեն բարձրանա․ կառավարությունը փող չունի Քրեակատարողական ծառայությունն արդարանում է կամ Արսեն Գևորգյանին մահվան հասցնելու խրոնիկան, ըստ ՔԿՀ-ի Փաշինյանը կթողնի, որ իրար «փոր թափեն», թեև թիմում վստահ են, թե ով է իրենց թեկնածուն․ «Հրապարակ» ՌԴ-ն կոնտրքայլ է մտածել․ «Հրապարակ» Սասունյան. Փաշինյանի ան իմաստ ելույթը Համաշխարհային հայկական գագաթնաժողովում «Մարդիկ մահանում են» դատարկաբանական դատողությունները տեղին չեն ու դուրս են բարոյականության դաշտից. փաստաբան Մարդուն կալանքի տանելը, անազատությունից զրկելը Նիկոլի ու նրա վարչախմբի համար ոչ թե օրենքի պահանջ է, այլ դասական կապրիզ Աշխարհաքաղաքական «գործ» N1. Ասուլիս՝ երկրորդ նախագահի գրասենյակում Փաշինյանական ռեժիմը գործնականում սպանել է Արմեն Գևորգյանին. դա է բխում փաստաբանական թիմի ներկայացրած փաստերից «Ուժեղ Հայաստան»-ի ակցիան՝ Հայաստանում ԵՄ գրասենյակի դիմաց Պուտինը Մոսկվայում կանցկացնի ՀԱՊԿ ՀԱԽ նիստը․ օրակարգում նաև ՀՀ-ի ձայնի իրավունքը կասեցնելու հարցն է Ուշադրություն ԶԼՄ-ներին. նոյեմբերի 12-ին «Կոմիտե 26»-ը հրավիրում է հրատապ մամուլի ասուլիս Նիկոլ Փաշինյանն իր հոգեհարազատ Թուրքիայում է «Հրապարակ». Տիկին նախարարի բացատրությունը ոչնչով չի տարբերվում ստալինյան իրավապահների արձագանքներից Պահանջում ենք իրավունքի գերակայություն, անկախ արդարադատություն, պետական հաշվետվողականություն և մարդու հիմնարար իրավունքների անվերապահ պաշտպանություն. »Կոմիտե 26» Արձագանք՝ Անդրանիկ Թևանյանի դատավարությանը ԱՏԵԼՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ. Ինչու՞ է Հայաստանի իշխանությունն ապրում թշնամանքով և ի՞նչ կարող է դրան հակադրել ընդդիմությունը. Արմեն Աշոտյան Արփի Դավոյա՛ն, ու քո համակուսակիցնե՛ր, դե կարո՞ղ եք գնալ ու Արսենի որդու՝ Ալենի աչքերին նայել. Սերո Սողոմոնյան Պատասխանատուները չեն կարողանալու խուսափել օրենքով սահմանված պատժից․ Սամվել Կարապետյան Այս ողբերգությունն ունի կոնկրետ պատասխանատու՝ ներկայիս բռնատիրական իշխանությունն ու Նիկոլ Փաշինյանը. «Հայաստան» խմբակցություն Քաղաքապետարանի «աշխատակիցը» (կին) 13 տարեկան աղջկաս իջեցրել է ավտոբուսից ու թողել անծանոթ կանգառում. Ահազանգ Բուֆեր երկրի ճակատագիրը Nvidia-ի բաժնետերերը դատական հայց են ներկայացրել ընկերության և տնօրեն Ջենսեն Հուանգիի դեմ Nvidia-ի բաժնետերերը դատական հայց են ներկայացրել ընկերության և տնօրեն Ջենսեն Հուանգիի դեմ

Հեղափոխությունների տրամաբանությունը կարևոր է հասկանալ

Հիմա շատ է խոսվում, թե ովքեր են հեղափոխության մեջ ներդրում ունեցել։ Մի քանի անուններ տամ, ովքեր մեծ ներդրում են ունեցել, բայց որոնց մասին չի խոսվում՝ Ռոբերտ Քոչարյան, Կարեն Կարապետյան, Դաշնակցություն, Գագիկ Ծառուկյան, ՀՀԿ գործարար և դժգոհ հատվածներ, հետո արդեն Սերժ Սարգսյան, կարելի է երկար թվարկել այս անունները։

Հեղափոխությունների ժամանակ կարևոր նախադրյալներից են իշխող էլիտայի մեջ եղած հակասությունները, որոնք ժամանակի ընթացքում դառնում են անլուծելի։ Դա ցանկացած երկրում հեղափոխությունների համար կարևոր նախադրյալներից է։ Սերժ Սարգսյանը գնալով երրորդ ժամկետի՝ խախտել էր ներքին խաղի կանոնները։

Նա չէր ցանկանում հանձնել իշխանությունը այլ անձի, ինչն էլիտայի մեջ հակասություն էր ստեղծել, Սերժ Սարգսյանի այդ քայլը «անարդարացի» էին համարում մյուս կողմերը, և Նիկոլի երթը հիշյալ կողմերը փորձեցին օգտագործել յուրաքանչյուրն իր համար։ Այստեղ կար նաև մի այլ հակասություն, որն արդեն լուրջ քննարկման թեմա է՝ Սարժ Սարգսյանի համակարգը արդեն ստագնացիայի մեջ էր, թույլ չէր տալիս զարգանալ տնտեսությանը, քաղաքական պրոցեսները սպանվում էին և դա ճնշում էր ոչ միայն լայն հանրությանը, այլև «խոշոր բուրժուազիային», չինովնիկներին, որոնք ավելի մեծ ազատություններ էին ուզում։

Կհիշեք, որ Քոչարյանի տղաները ցուցադրաբար երթերին էին մասնակցում, Դալմայի և Սամվել Կարապետյանի մյուս հիմնարկների աշխատողները, երբեմն ցուցադրաբար, ադմինիստրացիաների կողմից ուղարկվում էին հանրահավաքների և այլն։ Ծառուկյանի համար նույնպես հարմար պահ էր ազատվել Սարգսյանից, նա դեռ հիշում էր նախկին վիրավորանքը։

Յուրաքանչյուր կողմ ցանկանում էր օգտագործել հարմար պահը։ Քոչարյանի ու Կարեն Կարապետյանի հաշվարկներով վարչապետ պետք է դառնար Կարապետյանը, հաջորդ փուլում փորձ արվեց Արմեն Գևորգյանին դարձնել վարչապետ։ Հետո առիթից փորձեց օգտվել Ծառուկյանը և այդպես շարունակ։ Հաջորդ փուլում արդեն Սերժ Սարգսյանը չէր ցանկանում, որ իշխանությունը հանձնվի իրեն «դավաճանած» նախկին պարտնյորներին։

Սակայն իրավիճակն արդեն դուրս էր եկել վերահսկողությունից և այդ «հեղափոխական» կողմերը պարտվեցին։ Դեպքերի նման զարգացումն իրենց համար անկանխատեսելի էր։ Սա գրում եմ, որպեսզի պարզ դառնա դեպքերի զարգացման ընթացքը։ Հեղափոխությունների տրամաբանությունը կարևոր է հասկանալ։ Մարդ ես, մեկ էլ տեսար պետք գա։

Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>