Պետք է պնդենք, որ Անդրանիկ Թևանյանի «գործով» դատն անպայման բաց լինի Հերթական «նվերը» Ավինյանից Արգելել են Սամվել Ալեքսանյանի մուտքը Ռուսաստան․ նրան 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում
Որն էր Անդրանիկ Թևանյանին կալանավորելու նպատակը. Երվանդ Բոզոյան Քաղաքական դատավարությունները Հայաստանում համատարած են. Ստեփան Դանիելյան Մեղադրանք... առանց ապացույցների. փաստաբանը՝ Թևանյանի «գործի» մասին Անդրանիկ Թևանյանը անմեղ է, Արեգնազ Մանուկյանը անմեղ է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով նիստը Հանիրավի քաղաքական հետապնդման ենթարկվող Արեգնազ Մանուկյանը եկավ դատարան Փաստաբան Տաթևիկ Սողոյանը՝ Արեգնազ Մանուկյանի «գործի» մասին Ալիևն ու Էրդողանը Շուշիում մեսիջ ուղարկեցին բոլոր «թշնամիներին», որ իրենց դաշինքն ամուր է Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին Պատերազմ Արցախում
Թևանյանի շինծու «գործը» լակմուսի թուղթ է. Դերենիկ Մալխասյան ՓՈԽԵԼ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ, ՈՉ ԹԵ ՍԱՀՄԱՆԱԴՐՈւԹՅՈւՆԸ Թևանյանի «գործը» փուչիկ է. բաց դատ արե՛ք. Մանուկ Սուքիասյան 31-ամյա տղամարդը մուտք է գործել եկեղեցու տարածք, կոտրել գույքը․ նա ձերբակալվել է Որն էր Անդրանիկ Թևանյանին կալանավորելու նպատակը. Երվանդ Բոզոյան Քաղաքական դատավարությունները Հայաստանում համատարած են. Ստեփան Դանիելյան Աբու Դաբիում բանակցությունները նվիրված են կարևոր սկզբունքների համաձայնեցմանը. ՌԴ ԱԳՆ 2020 թ. նոյեմբերի 9-ին էլ էին ասում, որ այդ փաստաթղթով ամեն ինչ վերջանում է, նոր զիջումներ չեն լինելու. Քրիստինե Վարդանյան Մեղադրանք... առանց ապացույցների. փաստաբանը՝ Թևանյանի «գործի» մասին Սոնա Աղեկյան. «Պահանջում ենք, որ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի դատավարությունն ընթանա դռնբաց…» Անդրանիկ Թևանյանը անմեղ է, Արեգնազ Մանուկյանը անմեղ է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով նիստը Պետք է պնդենք, որ Անդրանիկ Թևանյանի «գործով» դատն անպայման բաց լինի Հանիրավի քաղաքական հետապնդման ենթարկվող Արեգնազ Մանուկյանը եկավ դատարան Փաստաբան Տաթևիկ Սողոյանը՝ Արեգնազ Մանուկյանի «գործի» մասին Ընտրովի արդարադատությունը Հայաստանում. վտանգ ԵՄ-ի հետ հարաբերությունների՞ համար Երևանում ավտոմեքենայով շարժվելը կդառնա շքեղություն. Տիգրան Ավինյան Հերթական «նվերը» Ավինյանից Արգելել են Սամվել Ալեքսանյանի մուտքը Ռուսաստան․ նրան 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում Միասնության օրակարգի շուրջ համախմբվածների ճեպազրույցները Արտակ Զաքարյան. Ադրբեջանի հետ կնքվելիք ցանկացած փաստաթուղթ ունենալու է «նոյեմբերի 9-ի հայտարարության» ճակատագիրը Այս գիշեր ջերմաստիճանը կտրուկ կնվազի ՌԴ ԱԳՆ-ն խորհուրդ է տալիս Հայաստանին հանրաքվե անցկացնել նախքան ԵՄ-ին անդամակցության հայտ ներկայացնելը Վաղ առավոտից մահվան ելքով երկու վրաերթ Երևանում և Արագածոտնի մարզում Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում․ Բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-, կան վիրավորներ Ալիևն ու Էրդողանը Շուշիում մեսիջ ուղարկեցին բոլոր «թշնամիներին», որ իրենց դաշինքն ամուր է Կրկին ձախողել են. 650 մլն դոլարի կապիտալ ծախս մնացել է թղթի վրա Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Եկեղեցու դեմ հանդես եկող իշխանությունները փորձում են մեկուսացնել Կաթողիկոսին․ Եզրաս արքեպիսկոպոս Երևանում սկսում ենք իրազեկման արշավները. Նարեկ Կարապետյան

«Դվին» -ը՝ պարողների ինքնաակտուալիզացիայի ամենաբաղձալի հարթակը Հայաստանում (ֆոտոշարք)

Օգոստոսի 4-ին Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում կայացավ «Դվին» 2018 պարային մրցանակաբաշխությունը: Հովհաննես Գասպարյանի անվան Պարի Ակադեմիայի նախագիծը անհրաժեշտություն էր՝ մոսկովյան Դվին արտադրական կազմակերպության՝ ի դեմս Գեղամ Առաքելյանի, մշտական աջակցության շնորհիվ: Այն Երևանում անցկացվում էր երկրորդ անգամ և ամենամյա սկզբունքով անցկացվելու է միշտ օգոստոս ամսին: Հաշվի առնելով տաղանդավոր պարողների խիտ կազմը այս տարվա բեմում՝ վստահ կարելի է ասել, որ «Դվին»-ը դառնում է անհատ կատարողների ինքնաակտուալիզացիայի և ինքնադրսևորման ամենաբաղձալի հարթակը Հայաստանում:

Այս տարի հիմնական մրցույթին 17 վառ անհատականություններ էին, որոնցից յուրաքանչյուրն իր հստակ խոսքն ուղղեց արվեստասեր հասարակությանը՝ պարի նրբագույն լեզվով: Նախագծի և մտահաղացման հեղինակը՝ Հովհաննես Գասպարյանի անվան պարի ակադեմիայի գեղարվեստական ղեկավար Իշխան Գասպարյանը համարում է, որ պարի նկատմամբ հետաքրքրությունը հայ հասարակության կողմից թե Հայաստանում, և թե սփյուռքում սրընթաց վերելք է ապրում՝ հատկապես հայկական ժողովրդական և դասական ժանրերում: Հենց այս պարաոճերում էլ «Դվին 2018»-ը բացահայտեց նոր անուններ: Համերգի բացումը մասնակիցների ներկայացրած «Ծնունդ» խորեոգրաֆիկ պատկերն էր: Ակադեմիայի գլխավոր բալետմաստեր Գագիկ Հայրապետյանը ոչ միայն բեմադրության հեղինակն էր, այլ բոլոր մասնակիցների հետ 3 օր շարունակ նախամրցութային աշխատանքներ իրականացնողը, նրան օգնականն էր պարուսույց Գրիշա Մարկոսյանը և ակադեմիայի փորձավարական ողջ խումբը:

Ժյուրիի կազմում ինչպես միշտ գեղեցիկի վարպետներն էին՝ Պարարվեստի պետական քոլեջի վաստակաշատ դասախոսական կազմը՝ Պետրոս Կարապետյանը, Սրբուհի Բաբայանը, Անդրանիկ Սարգսյանը, մոսկովյան «Հայորդիք» երգի ու պարի անսամբլի գեղ. ղեկավար Անահիտ Սարգսյանը, էսթետիկայի վարպետներ՝ Հեղնար Համբարձումյանը և Նարինե Բադալյանը, ինչպես նաև Ակադեմիայի տնօրեն՝ Արմինե Գասպարյանը: Իմպրովիզացիոն և կատարողական տեխնիկան ներկայացնող փուլերից բացի, մասնակիցները փայլեցին նաև ինտելեկտուալ փուլում՝ պատասխանելով Իշխան Գասպարյանի՝ խոսքի վարպետությունը բացահայտող հարցերին:

Դժվարին ընտրության պայմաններում բացահայտվեց հաղթող եռյակը՝ Նինա Հայրապետյանը առաջին, Միլենա Ումրիկյանը երկրորդ և Վոլոդյա Հախումյանը երրորդ տեղերով, որոնց համար սահմանվել էին նաև սիմվոլիկ դրամական պարգևներ: Ակադեմիայի գործընկերները նույնպես հանձնեցին նվերներ իրենց կողմից հավանության արժանացած՝ Անահիտ Ենոքյանին, Յուլյա Վայներին և Էդուարդ Ղևոնդյանին: Խրախուսական նվերներ, պատվոգրեր և մրցույթը խորհրդանշող արձանիկներ ստացան բոլորը: Արժանի ելույթները շատ էին, որի արդյունքում հանդիսատեսին հիացրեց յուրաքանչյուր մասնակցի առանձնակի շարմը և տարբերվող տեսակը: Նրանցից յուրաքանչյուրը պատրաստ է անցնել պարարվեստի դժվարին, բայց կախարդական ճանապարհով:

Դե ինչ, սպասենք հաջորդ տարվա մրցանակաբաշխությանը, որտեղ այսուհետ միանշանակ տեսնելու ենք ու լսելու անուններ, որոնք դեռ շատ կարծարծվեն պարարվեստի երկնակամարում:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>