Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Ավինյանի ու ՔՊ-ի «նվերը» մարզերի ուսանողներին … Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը
Ալիևն ու Էրդողանը Շուշիում մեսիջ ուղարկեցին բոլոր «թշնամիներին», որ իրենց դաշինքն ամուր է Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար Ինչպիսի՜ անակնկալ, սենսացիա՜... ՔՊ-ական Վլադիրմիր Վարդանյանը ՍԴ նախագահ է ընտրվել Պատերազմ Արցախում
Արտակ Զաքարյան. Ադրբեջանի հետ կնքվելիք ցանկացած փաստաթուղթ ունենալու է «նոյեմբերի 9-ի հայտարարության» ճակատագիրը Այս գիշեր ջերմաստիճանը կտրուկ կնվազի ՌԴ ԱԳՆ-ն խորհուրդ է տալիս Հայաստանին հանրաքվե անցկացնել նախքան ԵՄ-ին անդամակցության հայտ ներկայացնելը Վաղ առավոտից մահվան ելքով երկու վրաերթ Երևանում և Արագածոտնի մարզում Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում․ Բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-, կան վիրավորներ Ալիևն ու Էրդողանը Շուշիում մեսիջ ուղարկեցին բոլոր «թշնամիներին», որ իրենց դաշինքն ամուր է Կրկին ձախողել են. 650 մլն դոլարի կապիտալ ծախս մնացել է թղթի վրա Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Եկեղեցու դեմ հանդես եկող իշխանությունները փորձում են մեկուսացնել Կաթողիկոսին․ Եզրաս արքեպիսկոպոս Երևանում սկսում ենք իրազեկման արշավները. Նարեկ Կարապետյան Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան Առատ ձյան պատճառով Գորայքից մինչև Մեղրի և հակառակ ուղղությամբ հատվածը փակ է կցորդիչով բեռնատարների համար Ավինյանի ու ՔՊ-ի «նվերը» մարզերի ուսանողներին … Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Հանրայինի անաչառության բացակայությունը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ Կրակովի կենտրոնում կրшկngներ են հնչել, կան զnhեր և վիրավորներ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Փաշինյանը «աննախադեպ գործ» արեց՝ պոտենցիալ կnկnրդ կրծnղներս իրար ենք միացել. Լևոն Զուրաբյան ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ «Մայր Հայաստան» շարժման և կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանության խորհրդական Աարոն Քոյի հետ Արցախի իշխանությունները ողջունում են համազգային միավորման նախաձեռնությունը․ Իսկանդարյան Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները Աբու Դաբիում տեղի կունենան նոյեմբերի 10-ին․ Պուտին Երիտասարդ կինը քավորի ու քավոր կնոջ կողմից բռնnւթյшն ենթարկվելուց հետո հայտնվել է հիվանդանոցում Ինչո՞ւ է նոր Սահմանադրության գաղափարը Ադրբեջանին պետք

Ռուսաստանից 2 մլն հայերի հետարտագաղթը՝ աղետ կլինի Հայաստանի համար

«Վրաստանը գրեթե անցել է այն կարմիր գիծը, որը նախանշել էր Ռուսաստանը, իսկ Ռուսաստանի արտաքին քաղաքականության գլխավոր դրույթներից մեկը այն է՝ հետխորհրդային տարածքների միջև գոյություն ունեցող ազգամիջյան կոնֆլիկտները տաք պահել շանտաժի միջոցով, որ եթե վերջիններս իրենց հայացքը սևեռեն դեպի արևմուտք, ՆԱՏՕ ապա նախկինում առկա հակամարտությունները կրկին կճայթքեն, բացասական հետևանքներ ունենալով համապատասխան երկրների համար: Ռուսաստանը այլևս տնտեսապես հզոր չէ և այդ կերպ չի կարող ազդեցություն ունենալ մնում է միայն ազգամիջյան խնդիրների վերհանումը», - Politik.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Գագիկ Համբարյանը անդրադառնալով, երեկ ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հայտարարությանը՝ Վրաստանի հնարավոր անդամակցությանը ՆԱՏՕ-ին հարցի մասով:

Համբարյանը խնդրի կոնտեքստում հիշեցրեց այն փաստը, որ Մոլդովան, Ուկրաինան, ինչպես նաև Վրաստանը Ռուսաստանի ազդեցությունից ձերբազատվելու համար ժամանակին կորցրել են տարածքներ և այդ գործիքը Ռուսաստանի համար միշտ արդիական է մնում:

«ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը՝ Վրաստանի հնարավոր անդամակցությանը ՆԱՏՕ-ին, և Ռուսաստանի կոշտ արձագանքը այս հարցի շուրջ, մեկնաբանել էր հետևյալ կերպ, ասելով՝ Ռուսաստանը չէ, որ պետք է որոշի թե մենք ում ենք անդամակցելու ՆԱՏՕ-ի»,- նշեց Համբարյանը:

Անդրադառնալով խնդրի ազդեցությանը տարածաշրջանի մասնավորապես Հայաստանի վրա ինչպիսինն կարող է լինել քաղաքագետը նշեց, որ Ռուսական 102-րդ ռազմաբազան կհայտնվի շրջափակման մեջ:

«Վրաստանն էլ իր հերթին կարող է իր գործիքներն օգտագործել Ռուսաստանի դեմ, փակել 102-րդ ռազմաբազայի կարիքներն ապահովելու բոլոր տրանսպորտային միջոցների մուտքը դեպի Հայաստան:

Մենք շրջափակված կլինենք ՆԱՏՕ-ի անդամն պետություններով՝ արևմուտքում Թուրքիան, հյուսիսում՝ Վրաստանը, Ադրբեջանն էլ չլինելով ՆԱՏՕ-ի անդամ երբևէ չի թաքցրել իր հակառուսական կողմնորոշումը և սերտ համագործակցությունը Թուրքիայի հետ:

Այս հանգամանքը միանշանակ մեծ տեղաշարժեր է առաջացնելու տարածաշրջանում»,-ասաց Գագիկ Համբարյանը ավելացնելով, որ Ռուսաստանը վախենում է մեկուսանալուց, ինչն էլ դրդում է սպառնալիքներ պարունակող հայտարարություններ անել:

Խոսելով Վրաստանի շանսերից ՆԱՏՕ-ի անդամ դառնալուց այն պարագայում, երբ Վրաստանն էլ ունի տարածքային չլուծված հարցեր Համաբարյանն ընդգծեց որ դա խնդիր չի հանդիսանա, եթե ՆԱՏՕ-ն ԱՄՆ-ն գտնեն որ Վրաստանն իրենց պետք է ինչ որ հարցեր լուծելու համար, ասելով. «Ճիշտ է ՆԱՏՕ-ի կանոնադրության մեջ նշվում է, որ անդամ կարող է դառնալ այն երկիրը որը չունի տարածքային խնդիրներ , սակայն օրինակ Թուրքիայի և Հունաստանի միջև նույնպես խնդիրներ կան,սակայն Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է:

Եթե անհարաժեշտություն եղավ, որ Վրաստանը դառնա ՆԱՏՕ-ի անդամ, տարածքային խնդիրները բացարձակ չեն խանգարի այդ անդամակցությանը:

Պետք է հասկանալ, որ Արևմուտքը ժողովրդավարությունը, ազատ խոսքը օգտագործում է այն դեպքերում, երբ դա իրեն շատ պետք է, վերջիվերջա նրանք շատ սերտ համագործակցում են աշխարհի ամենադաժան, միապետություն համարվող երկրների հետ ինչպիսիք են Սաուդյան Արաբիան , Քաթարը, Քուվեյթը, Միացյալ Էմիրությունները»,- նշեց քաղաքագետը միաժամանակ ավելացնելով, որ ժամանակագրությունը ցույց է տալիս՝ Արևմուտքը, իր շահերից ելնելով կարող է համագործակցել ցանկացածի հետ:

Քաղաքագետը` Վրաստան-ՆԱՏՕ-Ռուսաստան խնդրի մասով կարևորեց հաշվի առնել նաև այն հանգամանքը, որ ինչ ճանապարհով էլ որոշի գնալ Վրաստանը պետք է հիշի , որ իր մայրաքաղաքից ընդհամենը մի քանի տասնյակ կմ հեռավորություն վրա գտնվում են ռուսական զորքերը, 2008թ.-ի օգոստոսի պատերազմի ժամանակ ռուսական զորքերը հայտնվել էին Թբիլիսիի արվարձանում, աևմուտքը արևելքի հետ կապող բոլոր տրանսպորտային միջոցները անցնում են Հարավային Օսիայի սահմանով, այս ամենի հետ մեկտեղ վստահ լինելով որ Արևմուտքը երբեք չի պատերազմի Ռուսաստանի հետ ի պաշտպանություն Վրաստանի:

Համբարյանը նշեց, որ այս ամենից պետք է հետևություն անենք նաև մենք, լինելով ոչ բացարձակ արևմտամետ, և ոչ էլ ռուսամետ, շարժվելով «և, և» -ի քաղաքականությամբ, ասելով.

«Եթե հստակ ուղղվածություն տվեցինք մեր արտաքին քաղաքականությանը կհայտնվենք այն իրավիճակում որում հայտնվել էին 20-րդ դարի սկզբին: Հակառուսական տրամադրությունների արդյունքը եղավ 1921թ.-ին ռուսների կողմից կնքված Կարսի և Մոսկվայի պայմանագրերը, որոնք պարզապես աղետ էին հայ ժողովրդի համար:

Մենք չպետք է մոռանանք, թե ի՞նչ տարածաշրջանում ենք գտնվում , ի՞նչ հարևաններ ունենք , այդ հարևանները ժամանակին ինչեր են արել մեր հանդեպ և դրա արդյունքում ուր ենք հայտնվել մենք:

Վերջիվերջո Հայաստանը միակ պետությունն է աշխարհում, որն ունի ավելի շատ սփյուռք քան բնակչություն, իսկ 11 մլն հայից 60%-ը բնակվում է Արևմտյան երկրներում, իսկ ահա Ռուսաստանում ունենք 2 մլն հայ և հարաբերությունները վատթարացնելու դեպքում կարող ենք տեսնել մոտ 2 մլն ապօրինի, Ռուսաստանում բնակվող հայերի հետարտագաղթ Հայաստան, ինչը ուղղակիորեն աղետ կլինի Հայաստանի բոլոր տեսակի իշխանությունների համար` և’ արևմտամետ, և’ ռուսամետ»:

Politik.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>