Հայաստանը չի կարող հավակնել Հազարամյակի մարտահրավերների ֆինանսավորմանը` անսպասելի պատճառով (տեսանյութ)
Հայաստանն այժմ չի կարող հավակնել ամերիկյան Հազարամյակի մարտահրավերներ կորպորացիայի դրամաշնորհների, քանի որ Համաշխարհային բանկի 2018 թվականի հուլիսի 1-ի զեկույցի համաձայն Հայաստանը դարձել է «բարձր-միջին» եկամուտ ունեցող երկիր: Այս մասին «Ամերիկայի Ձայն»-ին տեղեկացրել են Կորպորացիայում, ավելացնելով, որ Հազարամյակի մարտահրավերները կարող է աջակցություն տրամադրել մեկ շնչի հաշվով համախառն ազգային եկամտի միայն «ցածր» եւ «ցածր-միջին» եկամուտ ունեցող երկրներին:

