Երբ ընտրությունների օրը հայտնի կլինի, ՀՅԴ-ն իր թեկնածուին կհայտարարի. Արսեն Համբարձումյան
Երբ որ ավագանու ընտրությունների օրը Կառավարությունը կորոշի, այդ ժամանակ ՀՅԴ-ն թեկնածուի մասին կհայտարարի: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը:
Նա նշեց, որ այս պահին քննարկումներ են անցկացվում, երբ վերջնական պատկեը պարզ կլինի, ցուցակի առաջին համարը պարզ կլինի, իրենք հայտարարությամբ հանդես կգան:
Նշենք, որ իրենց թեկնածուի մասին առայժմ հայտարարել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը (ցուցակը կգլխավորի Հայկ Մարությանը), ԲՀԿ-ն (ցուցակը կգլխավորի Նաիրա Զոհրաբյանը), ՀՀՇ-ն (Ցուցակը կգլխավորի Արարատ Զուրաբյանը) եւ «Երկիր ծիրանին» (կգլխավորի Զարուհի Փոստանջյանը)։ Ամենայն հավանականությամբ, ընտրություններին կմասնակցի նաեւ «Հանրապետություն» ու «Լուսավոր Հայաստան» կուսակցությունների դաշինքը, որի ցուցակը կգլխավորի Արտակ Զեյնալյանը։

