Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի, սպասվում է անձրև և ամպրոպ
Հանրապետության տարածքում՝
Օգոստոսի 5-ի երեկոյան ժամերին շրջանների զգալի մասում, 6-10-ը հյուսիսային շրջաններում գիշերը և երեկոյան ժամերին սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
Հանրապետության տարածքում՝

Երևան քաղաքում
՝ Օգոստոսի 5-ի երեկոյան ժամերին, 6-10-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 18-20 մ/վ


