Խիստ անհրաժեշտ է, որ հոգևորականը հաղորդ լինի նաև ժամանակի զարգացումներին ու մարտահրավերներին. Գարեգին Երկրորդ Տարօրինակ զուգատիպությամբ Սրբուհի Գալյանի ներկայացրած օրինագծով ՍԴ դատավորները բարձրացված աշխատավարձերը ստանում են հունիսից Օր 5․ ՍԴ-ն քննում է ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումները
1
Ընտրատեղամասերում ծրարների թափանցելության դեպքեր են արձանագրվել․ Օրբելյանն է մանրամասնում Ռուսաստանում որոշել են՝ ինչպես պատժել հենց Փաշինյանին․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) ՍԴ-ն փակ նիստում կուսումնասիրվեն գաղտնի փաստաթղթերը Ըստ էության․ Մակրոնը և մյուս խաղավարները Փաշինյանին խամաճիկի նման խաղացնում են․ Արեգնազ Մանուկյան Տոտալիտարիզմի տեխնոլոգիան, պատրանքների փլուզումը` վերածննդի հնարավորություն Փաշինյանական Հայաստանում կալանքը պատժի միջոց է․ Մենուա Սողոմոնյան Ինչո՞ւ Իսրայելի ներկայիս կառավարությունը որոշեց հայոց ցեղասպանության ճանաչման հարցը դնել պառլամենտի քննարկման Ո՞րն է Փաշինյանի հույսը Մոսկվայի հետ հարաբերությունների հնարավոր խզման արդյունքում 99 տոկոսում, որտեղ առկա են ընտրախախտոմներ, հաղթել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը. Արամ Օրբելյան Օր 4․ ՍԴ-ն շարունակում է քննել ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումները Պատերազմ Արցախում
Էներգետիկ վերափոխման հետընթաց՝ Հայաստանի դիրքերը վատթարանում են. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ ՀՀ ամբողջ տնտեսությունը պայթյունի եզրին է. Փորձագետ Փաշինյանը մեկնելու է Իրան՝ մասնակցելու Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի հուղարկավորության Ընտրատեղամասերում ծրարների թափանցելության դեպքեր են արձանագրվել․ Օրբելյանն է մանրամասնում Սահմանադրական դատարանը մասնակի բավարարել է «Ուժեղ Հայաստանի» միջնորդությունը Դե գոնե իմանանք՝ Գեղամն ո՞վ է, գտնենք, պարոն Վարդևանյան, շատ արագ Գեղամով զբաղվեք. Սամվել Կարապետյան 24-ամյա երիտասարդն ընկել է բարձրահարկից ու մահացել Կասկածում ենք, որ եղել է լցոնում, 4-5 հազարի տարբերություն է տալիս. Հովհաննես Խուդոյան Գետինը մտնենք. Արցախն ուրացած ԳՇ պետը զեկուցում է, թե զորքը ճաշարանի բացմանը պատրաստ է. Մանուկյան Խիստ անհրաժեշտ է, որ հոգևորականը հաղորդ լինի նաև ժամանակի զարգացումներին ու մարտահրավերներին. Գարեգին Երկրորդ Հայ ժողովրդի, պետության և արդարության շահերից է բխում ճանաչման փաստը․ Բագրատ Միկոյանը՝ Հայոց ցեղասպանության՝ Իսրայելի ճանաչման մասին Փաշինյանին հեռացնելու գաղտնի պլան ունենք, եղել է հանդիպում մի քանի առաջնորդների հետ. Սամվել Կարապետյան Տարօրինակ զուգատիպությամբ Սրբուհի Գալյանի ներկայացրած օրինագծով ՍԴ դատավորները բարձրացված աշխատավարձերը ստանում են հունիսից Հայտարարվող «նպատակն» ու իրական «հեռանկարները». ի՞նչ վտանգներ ունի IMEI կոդերի միասնական բազայի ստեղծումը. «Փաստ» Օր 5․ ՍԴ-ն քննում է ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումները 34-ամյա տղամարդը որոնվում է որպես անհետ կորած Ռուսաստանում որոշել են՝ ինչպես պատժել հենց Փաշինյանին․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Իսրայելը հիմար դրության մեջ է դրել Փաշինյանին․ «Մոսկովսկի կոմսոմոլեց» Սյունիքում 869 ընտանիք զրկվել է ընտանեկան նպաստից. Ինչո՞ւ են մարդիկ զրկվում նպաստից Ավետիք Չալաբյանի կալանավորման հարցը բարձրացվել է Բելգիայի Դաշնային խորհրդարանում Մարզպետներից ովքեր հրաժեշտ կտան իրենց պաշտոններին Նիկոլ Փաշինյանի «կրկնակը». Մերցը հպարտանում է... Գերմանիայի պարտությամբ ՍԴ-ն փակ նիստում կուսումնասիրվեն գաղտնի փաստաթղթերը Հանրային վստահության նոր աշխարհագրությունը. ինչպե՞ս քաղաքական կեցվածքը դարձավ անարդարության դեմ պայքարի հիմնական գործիք. «Փաստ» Մոսկվայի աննախադեպ կոշտ ազդակները. հայ-ռուսական հարաբերությունները մոտենում են անդառնալիության կետին. «Փաստ» Էլ ի՞նչն է արգելվելու, էլ ի՞նչն է համարվելու «պատերազմի սպառնալիք». «Փաստ» Պայմանագրային զինծառայողը կրակոցներ է արձակել Վանաձորում Ըստ էության․ Մակրոնը և մյուս խաղավարները Փաշինյանին խամաճիկի նման խաղացնում են․ Արեգնազ Մանուկյան Տոտալիտարիզմի տեխնոլոգիան, պատրանքների փլուզումը` վերածննդի հնարավորություն Փաշինյանը «գիտակցաբար չի արձագանքում» Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելուն ուղղված քայլերին

«Ինձ դատել են առանց հանգամանքի, առանց ապացույցի». ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանի բաց նամակը ՀՀ Գլխավոր դատախազին

ՀՀ Գլխավոր դատախազ ՝ Արթուր Դավթյանին
ՀՀ «Արմավիր» Ք.Կ.Հ.-ի Պ.Ա.Չ.-ի դատապարտյալ՝
Արթուր Գառնիկի Քոչարյանից

Բաց նամակ


Հարգելի՛ պարոն Դավթյան, օրեր առաջ ես ՝ Արթուր Քոչարյանս բաց նամակով դիմել էի ՀՀ Վարչապետ Պարոն Ն. Փաշինյանին: Այժմ ցանկանում եմ ավելի հանգամանալից Ձեզ ներկայացնել այն, ինչի մասին արդեն 14 տարի է բարձրաձայնում եմ :

2003 թ.-ի հունիսի 20-ին զորակոչվել եմ ԼՂՀ Մարտունու երկրորդ պաշտպանական ծառայության: 2004 թ.-ի Սեպտեմբերի 21-ի առավոտյան հայտնաբերեցին նույն զորամասի ժամկետային ծառայող լուսահոգի Արթուր Մեսրոպյանի դին: Կատարվածի հանգամանքները պարզելու նպատակով ինձ եւ մոտ 30 ծառայողների տարան Լ.Ղ.Հ. Ռ.Ո., այնտեղ տարբեր տեսակի ճնշումներով փորձում էին մեզանից կորզել ինքնաիւոստովանական ցուցմունք, սակայն ապարդյուն, այնուհետ մեզ Հ.Հ. Ռ.Ո.-ի նախկին պետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով տեղափոխեցին Հ.Հ. Ռ.Ո. վարչություն, այնտեղ մոտ 1 ամիս խոշտանգելով՝ քննիչ Արմեն Հակոբյանը փորձում էր ստիպել, որ իր թելադրանքով ցուցմունք տանք, բայց ես ինչպե՞ս կարող էի` անտեղյակ լինելով, ցուցմունք տայի եւ զրպարտեի ուրիշներին, քանի-որ ես բացարձակ անտեղյակ էի կատարվածից: Ինչեւիցէ, այս նամակում ուզում եմ անդրադառնալ գործով միակ ցուցմունքի, որը գրվել է քննիչի թելադրանքով ՝ Անդրանիկ Կարապետյանի շինծու եւ զրպարտական ցուցմունքին եւ դրա հակափաստարկներին, եւ եթե դատարանը հիմնվել է Անդրանիկ Կարապետյանի ցուցմունքին եւ կայացրել է վճիռ, ես այս նամակում կներկայացնեմ այդ ցուցմունքը եւ Դուք, որպես հմուտ իրավաբան, կտաք Ձեր կարեւոր գնահատականը:

Եւ այսպես ՝ Անդրանիկ Կարապետյանն իր ցուցմունքում նշում է, որ սեպտեմբերի 19-ին՝ ես, նա, գումարտակի պատասխանատու Արմեն Ալեքսանյանը, լուսահոգի Արթուր Մեսրոպյանը եւ մի քանի ծառայողներ պետք է հավաքվեինք եւ քննարկեինք գումարտակի պատասխանատու լեյտենանտ Արմեն Ալեքսանյանի եւ լուսահոգի Արթուր Մեսրոպյանի միջեւ տեղի ունեցած միջադեպը:

1-ին հակափաստարկ

Բոլոր մարդիկ, ում նշում է Ա.Կարապետյանն իր ցուցմունքում, հերքում են այդ տեղեկությունը, անգամ լեյտենանտ Ա.Ալեքսանյանը նշում է, որ այդպիսի քննարկման կամ «ռազբոռկաի» միտք կամ նպատակ չի եղել: Այստեղից ի հայտ է գալիս 1-ին փաստը, որ Ա.Կարաետյանը սուտ ցուցմունք է տալիս: Անցնելով առաջ ներկայացնեմ Ա.Կարապետյանի ցուցմունքից եւս մեկ դրվագ եւ դրա հակափաստարկը, որն ապացուցում է, որ նա սուտ ցուցմունք է տալիս: Ա.Կարապետյանն ասում է, որ ««ռազբոռկի» ժամանակ Ա.Մեսրոպյանը վազեց մեզանից 20 մետր հեռու, հետո մենք մոտեցանք, տեսանք նրան գետնին ընկած, երկու թեւերի երակներն ու վիզը կտրել է ու շատ ուժեղ արնահոսում է»:

2-րդ հակափաստարկ

Ասացեք ինձ, պարոն Դավթյա՛ն, նամակս ընթերցող իրավաբաններ եւ ՀՀ քաղաքացիներ….ինչպե՞ս կարող է տեղազննության ժամանակ չհայտնաբերվեր արյան լճացում այն դեպքում, երբ, ըստ ցուցմունքի` թեւերի երակներն ու վիզը կտրված վիճակում մոտ 20 րոպե շատ ուժեղ արնահոսում էր, մի՞թե հնարավոր է այդքան արնահոսելուց արյան գեթ մեկ կաթիլ չլինի այնտեղ, որտեղ մատնանշում է Ա.Կարապետյանը: Այստեղից եւս հետեւություն, որ Ա.Կարապետյանը սուտ ցուցմունք է տալիս, քանի որ տեղազննության ժամանակ ոչ մի արյան հետք չի եղել: Անցնելով առաջ Ձեզ ներկայացնեմ եւս մեկ շատ կարեւոր հանգամանք սուտ ցուցմունքից: Ա.Կարապետյանն ասում է՝ մենք տեսանք, որ Արթուրը չի շարժվում, Արտուր Քոչարյանը (այսինքն՝ ես) ասեց «բերեք տանենք կախենք, թող իմանան ինքնասպանություն է», եւ Սուրիկ Չոբանյանի հետ Արթուրի թեւատակերից բարձրացրեցին եւ քարշ տալով՝ մոտ 20 մետր տարան դեպի պարիսպը:

3-րդ հակափաստարկ

Ինչպե՞ս կարող էինք ես եւ Սուրիկ Չոբանյանը թեւատակերից քարշ տալով 20 մետր տանեինք դեպի պարիսպը եւ մի գրամ արյուն չլինել, այն դեպքում, երբ Ա.Կարապետյանի ցուցմունքով լուսահոգի Արթուրի թեւերի երակները եւ վիզը կտրված էին եւ նա շատ ուժեղ արնահոսում էր: Ես` հասարակ մարդ լինելով, դա չեմ պատկերացնում: Էկսպերտի եզրակացության մեջ նշվում է, որ կասկածյալներից վերցված փորձանմուշները՝ դրանք են ՝ մատնահետքերը, եղունգները, մաշկը, զինվորական համազգեստը, կոշիկներն ու ներքնաշորը կատարված հանցաքործության հետ որեւէ արնչություն չունեն:

Այս հատվածից ես Ձեզ կներկայացնեմ եւս երկու փաստարկ: Ա.Կարապետյանի ցուցմունքով մենք լուսահոգի Արթուրին մոտ 20 մետր քարշ ենք տվել դեպի պարիսպը: Նշեմ, որ Արթուրը մոտ 1,70 մետր բոյով եւ մոտ 80 կգ քաշ ունեցող տղա էր: Ինչպե՞ս մենք կարող էինք քարշ տալով տանել, և հողի վրա չմնային Արթուրի ոտքերից առաջացած ակոսներ, կամ ինչպե՞ս կարող էր Արթուրի կոշիկների վրա քերծվացքներ չառաջանար քարշ տալու հետեւանքով: Թե՛ տեղազննության, եւ թե՛ փորձաքննության ժամանակ իմ նշած կարեւոր հանգամանքները բացակայում են, եւ դրանից հետեւություն, որ Ա. Կարապետյանը սուտ ցուցմունք է տալիս: Իմ կողմից նշված հակափաստարկների բացակայության դեպքում դատարանն առնվազն պետք է քր.գործն ուղարկեր լրացուցիչ քննության, բայց արի ու տես, որ դատարանին չէր հետաքրքրում՝ գործում կա ապացույց, թե ոչ: Նրան հրահանգվել էր մեզ դատապարտել, եւ նա դա արեց:

Հարգելի պարոն Դավթյան, այս նամակում ես Ձեզ ներկայացրեցի 3 հակափաստարկ՝ 3 հանցամանք , որոնց բացակայության դեպքում չպետք է կայացվեր վճիռ: Ես պատրաստ եմ Ձեզ ներկայացնել նմանօրինակ հակափաստարկների շարքը այն ժամանակ , երբ կայցելեք Ք.Կ.Հ. ինձ հետ հանդիպման:

Արդեն 14 տարի է ես դատապարտված եմ ցմահ ազատազրկման: Ինձ դատել են առանց հանգամանքի, առանց ապացույցի, մեկ հոգու զրպարտչական ցուցմունքի հիման վրա եւ վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո ինձանից նոր երեւան եկած հանգամանք են պահանջում, որպեսզի քր.գործն ուղարկեն լրացուցիչ քննության: Ասացեք ինձ, խնդրում եմ, ի՞նչ հանգամանքների եւ ապացույցների հիման վրա է կայացվել վճիռն իմ հանդեպ: Դատարանի համար հիմք է եղել Ա.Կրապետյանի ցուցմունքը, որում չկա ոչ մի փաստ, որ նա ճիշտ է ասում, այլ հակառակը, ես, ինչպես նամակում, առավել հանգամանալից եւ բովանդակալից հակափաստարկներ եմ ներկայացրել դատարան, որ Ա.Կարապետյանի ցուցմունքը շինծու է եւ դա չի կարող համապատասխանել իրականությանը: Բացատրեք ինձ, խնդրում եմ , ինչպե՞ս է հնարավոր , որ Ա.Կարապետյանը սեփական ցուցմունքով ինքն իրեն մեղավոր է ճանաչում լուսահոգի Արթուրի սպանության մէջ, բայց դատարանը Ա.Կարապետյանին դատապարտում է 1 տարվա ազատազրկման եւ ազատ է արձակում դատարանի դահլիճից: Այստեղից եւս հետեւություն , որ Ա.Կարապետյանի ցուցմունքը եղել է քննիչ Արմեն Հակոբյանի թելադրանքը՝ Անդրանիկին այլեւս չծեծելու եւ չդատելու խոստումով, նույնն, ինչ փորձում էր ինձ հետ՝ ցուցմունք տամ իր թելադրանքով եւ չդատվեմ: Հագելի՛ պարոն Դավթյան , շուրջ 14 տարի է ես բարձրաձայնում եմ , որ ես անմեղ եմ եւ ինձ դատապարտել են չկատարած հանցանքի համար, սակայն ոչ մի արձագանք: Հիմա շատ բան է փոխվել մեր երկրում թավշյա հեղափոխությունից հետո: Դիմում եմ Ձեզ, որպեսզի վերականգնեք արդարությունը եւ բացահայտեք այս հանցաքործությունը: Հուսով եմ այս անգամ ձայնս տեղ կհասնի եւ կվերականգնվի արդարությունը:

Նամակին կից ուզում եմ ավելացնել իմ վերջին խոսքը դատարանի դահլիճում:

Վերջին խոսքը

Ես ձեզանից ներողություն չեմ խնդրում, քանի-որ մեղքի անգամ մի մասնիկ չունեմ: Իրական պատժի մասին թող մտածեն իրական հանցագործները , նրանց պարտկողներն ու հովանավորողները:

Թող ներեն ինձ Արթուրի ծնողներն ու ինքը՝ Արթուրը , որ այդ պահին նրա կողքին չեմ եղել , որ կանխեմ դա: Եվ թող ների մեզ բոլորիս Աստված....

Հասկացե՛ք , ես մեղավոր չեմ : Այսքան մեղք ինչպե՞ս պիտի կրեք ձեր հոգու մեջ:

Ես չեմ խնդրի մեղմ վերաբերվել կամ ներել , այլ իմ պահանջը հետեւյալն է ՝ ճանաչել իմ անմեղությունը կամ գործը ուղարկել հետ՝ քննության: Զղջում եմ նրա համար , որ մորս աչքերը նայում են ոչ թե որպես զինվորի , այլ իբրեւ մարդասպանի:

Արթուրի մայրը նայում է մի մարդու, ով համարյա իր որդու կարգավիճակում է ...Ես ել ամեն օր հոգեկան մահ եմ վերապրում: Մեկ է, վաղ թե ուշ իրական հանցագործը նորից կիրագործի իր չար գործը: Աղոթում եմ, որ Աստված չլքի ոչ թե ինձ, այլ ձեզ այս կարեւոր ու վճռական պահին: Ինքս դատապարտում եմ այն արարքը , որ կատարվել է ... Սա գալիս է նրանից, որ ոչ մեկին չի հետաքրքրել ճշմարտությունը: Կա մեկը, ով հանգամանքի բերումով համապատասխանում է զոհի դերին եւ վերջ, մնացածը էական չէ, իսկ Անդրանիկի տված ցուցմունքը ոչ այլ ինչ է , քան Հուդայի 30 արծաթը:

Տարօրինակ է, բայց կտակարանի պատմությունը կրկնվում է՝ անմեղի դատապարտումը եւ իրական մեղավորի ազատության մեջ գտնվելը ...

Վերջ

Դիմող ՝ Ա.Գ.Քոչարյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>