Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Ավինյանի ու ՔՊ-ի «նվերը» մարզերի ուսանողներին … Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը
Ալիևն ու Էրդողանը Շուշիում մեսիջ ուղարկեցին բոլոր «թշնամիներին», որ իրենց դաշինքն ամուր է Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար Ինչպիսի՜ անակնկալ, սենսացիա՜... ՔՊ-ական Վլադիրմիր Վարդանյանը ՍԴ նախագահ է ընտրվել Պատերազմ Արցախում
Արտակ Զաքարյան. Ադրբեջանի հետ կնքվելիք ցանկացած փաստաթուղթ ունենալու է «նոյեմբերի 9-ի հայտարարության» ճակատագիրը Այս գիշեր ջերմաստիճանը կտրուկ կնվազի ՌԴ ԱԳՆ-ն խորհուրդ է տալիս Հայաստանին հանրաքվե անցկացնել նախքան ԵՄ-ին անդամակցության հայտ ներկայացնելը Վաղ առավոտից մահվան ելքով երկու վրաերթ Երևանում և Արագածոտնի մարզում Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում․ Բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-, կան վիրավորներ Ալիևն ու Էրդողանը Շուշիում մեսիջ ուղարկեցին բոլոր «թշնամիներին», որ իրենց դաշինքն ամուր է Կրկին ձախողել են. 650 մլն դոլարի կապիտալ ծախս մնացել է թղթի վրա Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Եկեղեցու դեմ հանդես եկող իշխանությունները փորձում են մեկուսացնել Կաթողիկոսին․ Եզրաս արքեպիսկոպոս Երևանում սկսում ենք իրազեկման արշավները. Նարեկ Կարապետյան Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան Առատ ձյան պատճառով Գորայքից մինչև Մեղրի և հակառակ ուղղությամբ հատվածը փակ է կցորդիչով բեռնատարների համար Ավինյանի ու ՔՊ-ի «նվերը» մարզերի ուսանողներին … Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Հանրայինի անաչառության բացակայությունը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ Կրակովի կենտրոնում կրшկngներ են հնչել, կան զnhեր և վիրավորներ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Փաշինյանը «աննախադեպ գործ» արեց՝ պոտենցիալ կnկnրդ կրծnղներս իրար ենք միացել. Լևոն Զուրաբյան ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ «Մայր Հայաստան» շարժման և կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանության խորհրդական Աարոն Քոյի հետ Արցախի իշխանությունները ողջունում են համազգային միավորման նախաձեռնությունը․ Իսկանդարյան Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները Աբու Դաբիում տեղի կունենան նոյեմբերի 10-ին․ Պուտին Երիտասարդ կինը քավորի ու քավոր կնոջ կողմից բռնnւթյшն ենթարկվելուց հետո հայտնվել է հիվանդանոցում Ինչո՞ւ է նոր Սահմանադրության գաղափարը Ադրբեջանին պետք

«Կոմերսանտ»․ Մոսկվային հատկապես զայրացրել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին մեղադրանքի առաջադրումը

«Հայաստանը պոկվում է Հավաքականից, Ռուսաստանը դժգոհ է Հայաստանի նոր իշխանությունների գործողություններից» վերնագրի ներքո Հայաստանի մասին հերթական հոդվածն է հրապարակել ռուսաստանցի ամենահայտնի օլիգարխներից մեկին՝ Ալիշեր Ուսմանովին պատկանող «Կոմերսանտ» պարբերականը: Վկայակոչելով Ռուսաստանի պետական կառույցներում իր անանուն աղբյուրները՝ «Կոմերսանտ»-ը այսօր հրապարակած ծավալուն հոդվածում գրել է, թե վերջին ձերբակալությունները Հայաստանում տարաձայնություններ են առաջացրել հայ-ռուսական հարաբերություններում, և այդ տարաձայնությունները, ըստ թերթի մեկնաբանների, կարող են է՛լ ավելի խորանալ:

«Կոմերսանտ»-ի հեղինակների փոխանցմամբ՝ Ռուսաստանին հատկապես վրդովեցրել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին առաջադրված մեղադրանքը: Սա, Մոսկվայի կարծիքով, լուրջ հարված է ՀԱՊԿ-ի հեղինակությանը: Կրեմլում չեն բացառում, որ չնայած ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահությանը դեռ շուրջ մեկուկես տարի կա, կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնում կնշանակվի մեկ այլ երկրի ներկայացուցիչ:

Բացի այդ, ըստ պարբերականի, հարցականի տակ է 100 միլիոն դոլարի վարկի շրջանակում նախատեսված ռուսական նոր սպառազինության մատակարարումը Հայաստանին: «Կոմերսանտ»-ը գրում է, որ Մոսկվային զայրացրել են Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին մեղադրանքի առաջադրումը: Թերթը շեշտում է նաև, որ 2008 թվականի մարտիմեկյան իրադարձությունների գործով նախկինում ձերբակալված էր Հայաստանի ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով «այսօր պահանջում է պատասխանատվության կանչել բոլոր նրանց, ովքեր 2008-ին բարիկադների մյուս կողմում էին»:

Մոսկվային հատկապես զայրացրել է Խաչատուրովին մեղադրանքի առաջադրումը, քանի որ Երևանը չի զգուշացրել Մոսկվային, որ պատրաստվում է մեղադրանք ներկայացնել Ռուսաստանի համար կարևոր նշանակություն ունեցող ՀԱՊԿ-ի գործող գլխավոր քարտուղարին: Ավելին, թերթը մեջբերում է ՀԱՊԿ-ին մոտ կանգնած կառույցներում անանուն աղբյուրների խոսքերն այն մասին, թե Խաչատուրովի գործի հետևում տարածաշրջանից դուրս երրորդ խաղացողներն են՝ ակնհայտորեն ակնարկելով Արևմուտքը:

Ռուսաստանի նախագահի վարչակազմի իր անանուն աղբյուրին էլ հղում անելով՝ «Կոմերսանտ»-ը գրում է․ «Հայաստանյան ներքաղաքական զարգացումները հսկայական վնաս են հասցնում կազմակերպությանը, և տարօրինակ է, որ Երևանում դա չեն հասկանում»: Ըստ թերթի, եթե նոյեմբերին ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարները չհաստատեն Հայաստանի նոր ներակյացուցչին, գլխավոր քարտուղարի պաշտոնը կանցնի Բելառուսին ։

Պարբերականը նաև գրում է, թե Մոսկվայի և Երևանի միջև առաջացած տարաձայնությունների պատճառով հարցականի տակ է 100 միլիոն դոլարի վարկով նախատեսված՝ «Իսկանդեր»-ների և Սու-30ՍՄ կործանիչների մատակարարումը: «Այս վարկի և դրա շրջանակում նոր սպառազինության մասին Մոսկվայի հետ պայմանավորվել էին Հայաստանի նախկին իշխանությունները, և հիմա այդ պայմանավորվածությունը հարցականի տակ է»,-վկայակոչելով ռուսական ռազմաարդյունաբերական երկու կառույցների անանուն ներկայացուցիչներին՝ գրում է թերթը:

Աղբյուրը՝ Ազատություն

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>