Պեսկով. Մենք չգիտենք, թե ինչի է սպասում Փաշինյանը, բայց ակնհայտ է, որ Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին Պուտինը Մոսկվայում կանցկացնի ՀԱՊԿ ՀԱԽ նիստը․ օրակարգում նաև ՀՀ-ի ձայնի իրավունքը կասեցնելու հարցն է Ուշադրություն ԶԼՄ-ներին. նոյեմբերի 12-ին «Կոմիտե 26»-ը հրավիրում է հրատապ մամուլի ասուլիս
Քրեակատարողական ծառայությունն արդարանում է կամ Արսեն Գևորգյանին մահվան հասցնելու խրոնիկան, ըստ ՔԿՀ-ի Աշխարհաքաղաքական «գործ» N1. Ասուլիս՝ երկրորդ նախագահի գրասենյակում «Ուժեղ Հայաստան»-ի ակցիան՝ Հայաստանում ԵՄ գրասենյակի դիմաց Պահանջում ենք իրավունքի գերակայություն, անկախ արդարադատություն, պետական հաշվետվողականություն և մարդու հիմնարար իրավունքների անվերապահ պաշտպանություն. »Կոմիտե 26» Արձագանք՝ Անդրանիկ Թևանյանի դատավարությանը Այս ողբերգությունն ունի կոնկրետ պատասխանատու՝ ներկայիս բռնատիրական իշխանությունն ու Նիկոլ Փաշինյանը. «Հայաստան» խմբակցություն Հայաստանը ՀԱՊԿ-ում կզրկվի ձայնի իրավունքից. նախագիծ է ներկայացվել. Լավրով Սա համակարգված ռեպրեսիա է, որի ողջ պատասխանատվությունն իշխանություններինն է. Լիլիթ Գալստյան Մարդուն ազատությունից զրկելը չի կարող դառնալ քաղաքական հաշվեհարդարի միջոց. հայտարարություն «Քաղաքական մшհերի պատուհանը բացվեց. սարսափելի ընթացք է սպասվում. Երվանդ Բոզոյան Պատերազմ Արցախում
Հայաստանը թևակոխում է դաժան ճգնաժամի փուլ, որի տևողությունն ու հետևանքները նույնիսկ դժվար է կանխատեսել Ադրբեջանցիները Թոմիրիսին ներկայացնում են որպես երկրի առաջին կին կառավարիչ․ իրականությունն այլ է Բուլղարիայում ձվեր են նետել ֆոն դեր Լայենի ուղղությամբ Պեսկով. Մենք չգիտենք, թե ինչի է սպասում Փաշինյանը, բայց ակնհայտ է, որ Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին Հայաստանում մшhшպատի՞ժ ենք վերականգնել. Արամ Օրբելյան Աբու Դաբիում բանակցություններն ավարտվել են․ Թրամփի բանագնացները կմեկնեն Մոսկվա, ապա՝ Զելենսկու հետ հանդիպման Կենսաթոշակները չեն բարձրանա․ կառավարությունը փող չունի Քրեակատարողական ծառայությունն արդարանում է կամ Արսեն Գևորգյանին մահվան հասցնելու խրոնիկան, ըստ ՔԿՀ-ի Փաշինյանը կթողնի, որ իրար «փոր թափեն», թեև թիմում վստահ են, թե ով է իրենց թեկնածուն․ «Հրապարակ» ՌԴ-ն կոնտրքայլ է մտածել․ «Հրապարակ» Սասունյան. Փաշինյանի ան իմաստ ելույթը Համաշխարհային հայկական գագաթնաժողովում «Մարդիկ մահանում են» դատարկաբանական դատողությունները տեղին չեն ու դուրս են բարոյականության դաշտից. փաստաբան Մարդուն կալանքի տանելը, անազատությունից զրկելը Նիկոլի ու նրա վարչախմբի համար ոչ թե օրենքի պահանջ է, այլ դասական կապրիզ Աշխարհաքաղաքական «գործ» N1. Ասուլիս՝ երկրորդ նախագահի գրասենյակում Փաշինյանական ռեժիմը գործնականում սպանել է Արմեն Գևորգյանին. դա է բխում փաստաբանական թիմի ներկայացրած փաստերից «Ուժեղ Հայաստան»-ի ակցիան՝ Հայաստանում ԵՄ գրասենյակի դիմաց Պուտինը Մոսկվայում կանցկացնի ՀԱՊԿ ՀԱԽ նիստը․ օրակարգում նաև ՀՀ-ի ձայնի իրավունքը կասեցնելու հարցն է Ուշադրություն ԶԼՄ-ներին. նոյեմբերի 12-ին «Կոմիտե 26»-ը հրավիրում է հրատապ մամուլի ասուլիս Նիկոլ Փաշինյանն իր հոգեհարազատ Թուրքիայում է «Հրապարակ». Տիկին նախարարի բացատրությունը ոչնչով չի տարբերվում ստալինյան իրավապահների արձագանքներից Պահանջում ենք իրավունքի գերակայություն, անկախ արդարադատություն, պետական հաշվետվողականություն և մարդու հիմնարար իրավունքների անվերապահ պաշտպանություն. »Կոմիտե 26» Արձագանք՝ Անդրանիկ Թևանյանի դատավարությանը ԱՏԵԼՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ. Ինչու՞ է Հայաստանի իշխանությունն ապրում թշնամանքով և ի՞նչ կարող է դրան հակադրել ընդդիմությունը. Արմեն Աշոտյան Արփի Դավոյա՛ն, ու քո համակուսակիցնե՛ր, դե կարո՞ղ եք գնալ ու Արսենի որդու՝ Ալենի աչքերին նայել. Սերո Սողոմոնյան Պատասխանատուները չեն կարողանալու խուսափել օրենքով սահմանված պատժից․ Սամվել Կարապետյան Այս ողբերգությունն ունի կոնկրետ պատասխանատու՝ ներկայիս բռնատիրական իշխանությունն ու Նիկոլ Փաշինյանը. «Հայաստան» խմբակցություն Քաղաքապետարանի «աշխատակիցը» (կին) 13 տարեկան աղջկաս իջեցրել է ավտոբուսից ու թողել անծանոթ կանգառում. Ահազանգ Բուֆեր երկրի ճակատագիրը Nvidia-ի բաժնետերերը դատական հայց են ներկայացրել ընկերության և տնօրեն Ջենսեն Հուանգիի դեմ Nvidia-ի բաժնետերերը դատական հայց են ներկայացրել ընկերության և տնօրեն Ջենսեն Հուանգիի դեմ

BlogNews.am-ը դուրս է գալիս PanArmenian Media Group-ի կազմից

4

BlogNews.am-ը դուրս է գալիս PanArmenian Media Group-ի կազմից, Facebook–յան իր էջում գրել է կայքի գլխավոր խմբագիր Կոնստանտին Տեր–Նակալյանը։

Հազար անգամ այս ֆրազը կրկնվել է ու ծեծվել, բայց իսկապես իրողություն է, որ երկրում իրավիճակ է փոխվել, և այլևս անհնար է պասիվ ու իներտ մնալ թե՛ որպես անհատ, թե՛ որպես մեդիա ռեսուրսի ղեկավար։ Պետք է խոստովանեմ, որ բավականին բարդ խոսակցությունների շղթա եմ ունեցել հոլդինգի ղեկավարության հետ, որի արդյունքում ինձ համար վերջնականապես պարզ է դարձել, որ այսուհետ անհնար է մնալ այն պայմանավորվածությունների ծիրում, որոնց հիման վրա BlogNews.am-ը 2015 թվականին PanArmenian Media Group-ի մաս կազմեց, մյուս կողմից էլ ծայրաստիճան մշուշոտ ու անհասկանալի են կայքի ու իմ թիմի հեռանկարները հոլդինգի կազմում։

BlogNews.am-ն ի սկզբանե ստեղծված է եղել ազատ խոսքի հիմնաքարային սկզբունքի շուրջ, այն պետք է լիներ ու եղել է մի հարթակ, որտեղ յուրաքանչյուր ոք պետք է հնարավորություն ունենար արտահայտելու իր կարծիքն ու տեսլականը, մոտեցումներն ու պատկերացումները, անգամ եթե դրանք պոպուլյար չէին հանրության որոշ շերտերի համար, անգամ եթե դրանք մասամբ կամ էլ ամբողջովին հակասում էին խմբագրակազմի պատկերացումներին ու հայացքներին։

Ցավոք սրտի, ստեղծվել է մի իրավիճակ, երբ գնալով անհնար է դառնում պահպանել այս սկզբունքը՝ հոլդինգի կազմում լինելով։ Ավելին ասեմ՝ գնալով անհնար է դառնում, առհասարակ, որևէ հոդաբաշխ խմբագրական քաղաքականություն վարելը։ Կարծում եմ, որ ստեղծված իրավիճակում զուտ ժամանակի հարց է, թե երբ PanArmenian Media Group-ը կդադարի հանդիսանալ առանձին սուբյեկտ։ Որպեսզի տարընթերցումներ չլինեն, անհրաժեշտ եմ համարում շեշտել, որ ինձ համար BlogNews.am-ը երբեք չի հանդիսացել ու չի հանդիսանալու զուտ աշխատավայր, զուտ ինչ-որ աշխատանք, որի համար ես վարձատրվում եմ ու իմ հանապազօրա հոգսերն եմ հոգում։

BlogNews.am-ի մեջ ես ու իմ ընկերները դրել ենք հոգի, ջանք ու եռանդ և մեր կյանքի տարիները (իմ պարագայում՝ գրեթե 7)։ Ես չեմ կարող համակերպվել այն մտքի հետ, որ մեր բազմամյա չարչարանքների արգասիքը պետք է խորտակվի, իսկ ես ու իմ թիմը պետք է հլու-հնազանդ հետևենք այդ պրոցեսին ու հանկարծ որևէ կերպ չփորձենք հակազդել այդ ամենին։ Շարունակելով անկեղծ լինել՝ պետք է ասել, որ հավանաբար հեշտ չի լինելու, և նման որոշումը բազմաթիվ ռիսկեր է պարունակում, այդ թվում՝ ֆինանսական։.

Սակայն դա մեզ համար նոր չէ․ վերջիվերջո, երբ նոր էինք սկսում, կարելի է ասել, որ մի ինչ-որ ժամանակ աշխատում էինք, բառիս բուն իմաստով, վնասով, ու վստահ եղե՛ք՝ ոչ հանուն աշխատավարձի։ Իհարկե, անհամեմատ ավելի հեշտ է ֆինանսական տեսանկյունից, երբ խոշոր մեդիա-հոլդինգի անդամ ես, բայց, ի տարբերություն 2012 թվականի, 2018 թվականին BlogNews.am-ն ինքնուրույն նավարկության է դուրս գալիս արդեն ոչ թե որպես նոր կայացող ստարտ-ափ, այլ որպես խոշորագույն մեդիա ռեսուրս ու միանգամայն կենսունակ կլինի որպես ինքնուրույն ու ինքնաբավ միավոր։

Այսպիսով՝ պաշտոնապես հայտարարում եմ, որ BlogNews.am-ը սկսում է PanArmenian Media Group-ից դուրս գալու գործընթաց և ես այսուհետև կհանդիսանամ ոչ միայն կայքի համահիմնադիր ու գլխավոր խմբագիր, այլև կլինեմ դրա միակ սեփականատերը։ Այժմ իրավական ու ֆինանսական պրոցեդուրաներն ընթացքի մեջ են, և դրանք ավարտելուց հետո մենք ասպարեզ դուրս կգանք ավելի թարմացված, ավելի ազատ, ավելի համարձակ ու մեզ կաշկանդող կապանքներից ազատված տեսքով։

Նշեմ, որ կայքը շարունակելու է իր բնականոն գործունեությունն այս ընթացքում, և մեր ընթերցողը որևէ անհարմարություն չի կրելու այս պրոցեսների ընթացքում և վստահ եմ՝ միայն գոհունակություն է զգալու արդյունքներից, որովհետև մենք կրկին լինելու ենք այն, ինչ կոչված էինք լինել ու ինչի հաշվին կայացել ենք որպես ինստիտուտ ու մեդիա դաշտի առանցքային խաղացող։ Դե ինչ, ի գործ։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>