Ռոբերտ Քոչարյանի կալանավորման որոշման դեմ Վերաքննիչ բողոքը կներկայացվի օգոստոսի 1-ին. Արամ Օրբելյան
Հայաստանում սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվող Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանավորման դեմ Վերաքննիչ բողոքը պաշտպանները կներկայացնեն վաղը՝ օգոստոսի 1-ին:
Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց նրա շահերի պաշտպան Արամ Օրբելյանը: Փաստաբանը նշեց, որ այսօր Վերաքննիչ բողոքը չեն հասցրել ներկայացնել տեխնիկական պատճառներով:
Արամ Օրբելյանը նշեց, որ Ռոբերտ Քոչարյանն առանձին խցում է պահվում. «Մենք դիմում ենք գրել՝ կապված նրա ստեղծագործական աշխատանք կատարելու հետ: Տեղյակ չեմ՝ դիմումը բավարարվե՞լ է դեռ, թե ոչ»: