Դավիթ Տոնոյանն Անջեյ Կասպրշիկին ներկայացրել է սահմանին եւ շփման գծում տիրող իրավիճակը
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հուլիսի 31-ին ընդունել է Եվրոպայում Անվտանգության եւ Համագործակցության Կազմակերպության գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպրշիկին:
Ըստ ՀՀ ՊՆ մամլո ծառայության տեղեկությունների՝ հանդիպման ընթացքում նախարարը դեսպանին ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում տիրող ընդհանուր իրավիճակը և իրադրությունը արցախյան և ադրբեջանական հակամարտ ուժերի շփման գծում և հայ-ադրբեջանական պետական սահմանին:
Քննարկվել են նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ կայացած նախորդ հանդիպումից ի վեր տեղի ունեցած զարգացումները:

