Փակենք «համապատասխան կին թեկնածուներ չկան» հեքիաթների շարքը
ՔՊ-ն ուներ հնարավորություն ապացուցելու, որ վարչությունում կան հստակ մասնագիտական չափանիշներ որևէ անձին ընտրելու/չընտրելու հարցում, կա կամք հավասար և կարողություններին համապատասխան հնարավորություններ տալ անդամներին, սա վերաբերվում է նաև և նախ և առաջ կին անդամներին: Բայց ՔՊ-ն ունենալով Զառա Բաթոյանի պես թեկնածուի, ընտրեց Հայկ Մարությանին: Այսքանով, թերևս, առնվազն փակենք «համապատասխան կին թեկնածուներ չկան» հեքիաթների շարքը: Հետևենք զարգացումներին:
Անահիտ Սիմոնյանի ֆեյսբուքյան էջից

