Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Ավինյանի ու ՔՊ-ի «նվերը» մարզերի ուսանողներին … Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը
Ալիևն ու Էրդողանը Շուշիում մեսիջ ուղարկեցին բոլոր «թշնամիներին», որ իրենց դաշինքն ամուր է Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար Ինչպիսի՜ անակնկալ, սենսացիա՜... ՔՊ-ական Վլադիրմիր Վարդանյանը ՍԴ նախագահ է ընտրվել Պատերազմ Արցախում
Արտակ Զաքարյան. Ադրբեջանի հետ կնքվելիք ցանկացած փաստաթուղթ ունենալու է «նոյեմբերի 9-ի հայտարարության» ճակատագիրը Այս գիշեր ջերմաստիճանը կտրուկ կնվազի ՌԴ ԱԳՆ-ն խորհուրդ է տալիս Հայաստանին հանրաքվե անցկացնել նախքան ԵՄ-ին անդամակցության հայտ ներկայացնելը Վաղ առավոտից մահվան ելքով երկու վրաերթ Երևանում և Արագածոտնի մարզում Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում․ Բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-, կան վիրավորներ Ալիևն ու Էրդողանը Շուշիում մեսիջ ուղարկեցին բոլոր «թշնամիներին», որ իրենց դաշինքն ամուր է Կրկին ձախողել են. 650 մլն դոլարի կապիտալ ծախս մնացել է թղթի վրա Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Եկեղեցու դեմ հանդես եկող իշխանությունները փորձում են մեկուսացնել Կաթողիկոսին․ Եզրաս արքեպիսկոպոս Երևանում սկսում ենք իրազեկման արշավները. Նարեկ Կարապետյան Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան Առատ ձյան պատճառով Գորայքից մինչև Մեղրի և հակառակ ուղղությամբ հատվածը փակ է կցորդիչով բեռնատարների համար Ավինյանի ու ՔՊ-ի «նվերը» մարզերի ուսանողներին … Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Հանրայինի անաչառության բացակայությունը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ Կրակովի կենտրոնում կրшկngներ են հնչել, կան զnhեր և վիրավորներ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Փաշինյանը «աննախադեպ գործ» արեց՝ պոտենցիալ կnկnրդ կրծnղներս իրար ենք միացել. Լևոն Զուրաբյան ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ «Մայր Հայաստան» շարժման և կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանության խորհրդական Աարոն Քոյի հետ Արցախի իշխանությունները ողջունում են համազգային միավորման նախաձեռնությունը․ Իսկանդարյան Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները Աբու Դաբիում տեղի կունենան նոյեմբերի 10-ին․ Պուտին Երիտասարդ կինը քավորի ու քավոր կնոջ կողմից բռնnւթյшն ենթարկվելուց հետո հայտնվել է հիվանդանոցում Ինչո՞ւ է նոր Սահմանադրության գաղափարը Ադրբեջանին պետք

Արցախի խորհրդարանական ուժերի ներկայացուցիչները մտահոգություն են հայտնել Ռոբերտ Քոչարյանի կալանավորման վերաբերյալ

Արցախի Հանրապետության առաջին և Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման վերաբերյալ ԱՀ Ազգային ժողովի խորհրդարանական ուժերի ներկայացուցիչները «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ներկայացրել են իրենց տեսակետները:

«Հայրենիք» խմբակցության պատգամավոր Ռուդիկ Հյուսնունցը նշել է, որ Ռոբերտ Քոչարյանի կալանավորմամբ մենք ինքներս մեզ տանում ենք դեպի բարդ իրավիճակ: «Երևույթին ինքնին շատ բացասական եմ վերաբերվում, որովհետև կարծում եմ, որ հաղթանակած երկրի նախագահին թիրախ դարձնել և ներքաղաքական հարցերի շրջանակ բերել՝ տեղին չէ: Կարծում եմ՝ Հայաստանի և Արցախի նախկին նախագահին կալանավորելը ներքաղաքական շատ լուրջ ընդվզումների կարող է հանգեցնել: Բացի այդ, այն կարող է նոր խնդիրներ առաջ բերել ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում», - նշել է Ռ. Հյուսնունցը:

Նրա կարծիքով՝ նախագահի ինստիտուտը պետք է երկրի համար հանդիսանա որպես խորհրդանիշ: Բացի այդ, Ռ. Հյուսնունցը մտահոգություն է հայտնել նաև, որ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելով՝ Ադրբեջանին ուրախանալու առիթ է տրվում, և դա այն դեպքում, երբ ամեն պահի գտնվում ենք պատերազմի վերսկսման վտանգի առաջ:
«Դաշնակցություն» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Վահրամ Բալայանն իր հերթին ասել է, որ ՀՀ նոր իշխանությունների կողմից որդեգրած քաղաքականությունը, որն ընդհանուր առմամբ պայքարում է ապօրինության դեմ, ընդունելի է, քանի որ ժողովրդավար երկիր կառուցելու ճանապարհին, բնականաբար, դրանք անհրաժեշտ քայլեր են: «Ուղղակի խնդիրն այն է, որ դա չպետք է տանի, այսպես ասած, գայթակղության, քանի որ կարող է իրավական հարթությունից տեղափոխվել քաղաքական դաշտ: Կարծում եմ՝ պետք է բավականին զգուշավոր լինել, մանավանդ այն գործիչների պարագայում, որոնք անցել են ճանապարհ և որոշակի ներդրում ունեն երկրի կայացման գործում», - նշել է Վ. Բալայանը:

Ըստ նրա՝ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման գործում համապատասխան իրավական հիմնավորումները պետք է լինեն բավականաչափ: «Այդ առիթով կան շատ մտահոգություններ, և կարծում եմ, որ ՀՀ իրավապահ մարմիններն իսկապես խորությամբ այդ ամենը կուսումնասիրեն՝ բոլոր հարցերին տալով սպառիչ պատասխաններ», - նշել է Վ. Բալայանը:
«Ժողովրդավարություն»­ խմբակցության ղեկավար Վարդգես Բաղրյանի կարծիքով՝ Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը, բնականաբար, լուրջ մտահոգություն է առաջացրել նաև Արցախում: «Չմոռանանք, որ Ռոբերտ Քոչարյանը ոչ միայն ՀՀ երկրորդ նախագահն է, այլև՝ ԱՀ առաջին նախագահը՝ լինելով նաև «Արցախի հերոս»: Ուստի մենք չենք կարող անտարբեր լինել այն ամենի նկատմամբ, ինչը որ կատարվում է նրա անվան շուրջ՝ հատկապես վերջին օրերին», - ասել է Վ. Բաղրյանը:

Նա նշել է, որ անընդունելի է որոշ քաղաքական ուժերի և անձանց անթաքույց հրճվանքը՝ պայմանավորված Ռոբերտ Քոչարյանի կալանավորմամբ, ինչը սեպ է խրում հասարակության համերաշխության մեջ: «Մտադրություն չունեմ պաշտպանելու Ռոբերտ Քոչարյանին, կարծում եմ՝ նա դրա կարիքը չունի: Սակայն հետևելով գործընթացներին՝ տպավորություն ունեմ, որ դրանք ոչ այնքան իրավական դաշտում են, որքան քաղաքական: Եվ այդ քաղաքական շահարկումները միանգամայն անթույլատրելի են», - նշել է Վ. Բաղրյանը:

Պատգամավորը ընդգծել է, որ ակնկալում է արդար և թափանցիկ դատավարություն. եթե խախտվել է օրենք, ապա պետք է լինի արդար դատաքննություն և պատասխանատվություն, քանի որ օրենքի առաջ հավասարապես պատասխանատու են բոլորն՝ անկախ կարգավիճակից: «Սակայն եթե օրենք չի խախտվել, ապա քաղաքական հետապնդումները անընդունելի են, և եթե քաղաքական հետապնդման կարող է ենթարկվել երկու հայկական հանրապետությունների նախկին նախագահը, ապա ի՞նչ արդարություն կարող է ակնկալել շարքային քաղաքացին»,-ասել է Վ. Բաղրյանը:

«Արցախպրես»

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>