Լավրովը մեկնաբանել է ՀՀ ԱԳՆ հայտարարությունը՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին փոխարինելու վերաբերյալ
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը ՀՀ ԱԳՆ ղեվակար Զոհրաբ Մնացականյանի հետ հեռախոսազրույցում պարզաբանել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի լիազորությունների դադարեցման ընթացակարգը: Այս մասին հաղորդվում է ՌԴ արտգործնախարարության տարածած հաղորդագրությունում:
- ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի տարածած հայտարարության համաձայն՝ ՀԱԿՊ գլխավոր քարտուղարին փոխելու վերաբերյալ, հարկ ենք համարում տեղեկացնել, որ համապատասխան պարզաբանումները հայկական կողմին տրվել են ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի և ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հեռախոսազրույցում, - ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրությունում:
Նշվում է նաև, որ ըստ ՀԱՊԿ կանոնակարգի հենց հայկական կողմը պետք է նախաձեռնի իր երկրի քաղաքացու ետկանչը ՀԱՊԿ քարտուղարի պաշտոնից, եթե նման որոշումն ընդունվել է Երևանում:
Zham.am

