Յուրի Խաչատուրովը գիշերը ազատ է արձակվել գրավի դիմաց. պաշտպան
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը 5 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել, «Ազատությանը» փոխանցեց Յուրի Խաչատուրովի փաստաբան Միհրան Պողոսյանը:
Նա հայտնեց, որ «Զվարթնոց» օդանավակայանում գործող բանկերից մեկում վճարել է գումարը և անդորրագիրն անմիջապես փոխանցել քրեակատարողական հիմնարկ, ինչից հետո՝ գիշերը ժամը 2-ի սահմաններում, իր պաշտպանյալը դուրս է եկել մեկուսարանից։
Կեսգիշերին Խաչատուրովի խափանման միջոցի վերաբերյալ դատարանի որոշման հրապարակումից հետո փաստաբանը հայտնել էր, թե «հենց այս պահին բարեկամական-հարազատական շրջանակում զբաղված են այդ գումարը հավաքելով»։ Մինչ գումարը հավաքվել էր, Պողոսյանը մեկնել էր օդանավակայան և մուծել գրավը, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին դատարանի շենքից տեղափոխել էին մեկուսարան։
Աղբյուր՝ Ազատություն

